486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական հարաբերությունների այլընտրանք չունեցող բնույթը բավարարում է երկու երկրների շահերին, վստահ են փորձագետները
17:10
15 Սեպտեմբերի 2011

Հայ և ռուս փորձագետները, ովքեր հինգշաբթի մասնակցեցին «Ռուս-հայկական հարաբերությունների ներկան ու ապագան. Հայաստանի անկախության 20-ամյակին ընդառաջ» թեմայով Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջին, վստահ են, որ  հայ-ռուսական հարաբերությունների այլընտրանք չունեցող բնույթը բավարարում է երկու երկրների շահերին:

«Հայաստանը Ռուսաստանի համար և Ռուսաստանը Հայաստանի համար այլընրանք չունեն: Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության այլընտրանք չունեցող անձրևանոց է, և այն, որ մենք տարածաշրջանում ՀԱՊԿ-ի միակ անդամն ենք, պատահական չէ: Սրան այլընտրանք չկա, և այդպես է եղել հենց սկզբից: Մեկ այլ կառույց, որը կցանկանար գալ այստեղ և կատարեր Հայաստանի համար այն դերը, որ կատարում է Ռուսաստանը, պարզապես չկա»,- կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա, մյուս կողմից, Հայաստանն էլ Ռուսաստանի համար առանց այլընտրանքի  երկիր է, թեև երկրների նշանակությունը միմյանց համար համեմատել չի կարելի: «Եթե Ռուսաստանը գնա Հայաստանից, եթե նա «հանձնի» Հայաստանը, ապա կհանձնի ոչ թե Հայաստանը, այլ Հարավային Կովկասը... Այդպիսին է քաղաքական իրականությունը»,- ասաց Իսկանդարյանը:

Կովկասի ինստիտուտի տնօրենի խոսքերով` այլընտրանքի բացակայության նման իրավիճակը նրան, որպես փորձագետի, հուսադրում է: «Քաղաքականությունն այնպիսի գործ է, երբ երկրները բարեկամություն են անում այն պատճառով, որ դա նրանց անհրաժեշտ է»,- նշեց քաղաքագետը:

Նա վստահ է, որ հայ-ռուսական փոխհարաբերությունների այդ բաղադրիչները չեն անհետանա, կմնան, առնվազն, քաղաքական և պատմական հեռանկարում:

«Մենք դատապարտված ենք, որպեսզի ունենանք այն փոխհարաբերությունները, որոնք ունենք, դատապարտված ենք տարածաշրջանում գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրողությանը»,- ասաց Իսկանդարյանը:

Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի ռեկտոր Եվգենի Կոժոկինն իր հերթին նշեց, որ այլընտրանքի բացակայությունը բավարարում է երկու երկրների շահերին, և դրա համար պետք է պայքարել: «Մենք իսկապես պետք ենք միմյանց»,- ասաց նա:
 
Կոժոկինն ավելացրեց, որ Ռուսաստանը Հարավային կովկասի իր քաղաքականության մեջ հաշվի է առնում ոչ միայն սեփական շահերը, այլ նաև տարածաշրջանի իր ամենամոտ երկրի՝ Հայաստանի շահերը: Բացի այդ, փորձագետի խոսքով, Ռուսաստանը վերջին 20 տարիների ընթացքում պահպանողական քաղաքականություն է վարել միջազգային ասպարեզում և այսօր տարածաշրջանի ստատուս քվոյի պահպանման կողմնակից է:

ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, 2-րդ կարգի Արտակարգ և Լիազոր Դեսպանորդ Ստանիսլավ Չեռնյավսկու խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի շահերը երկարաժամկետ են, և Մոսկվայի քաղաքականությունն առաջիկա տեսանելի ապագայում չի փոխվի:
 
«Հայաստանը և հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է մնում, և դա միանշանակ է»,- ասաց Չեռնյավսկին: Ըստ նրա` հնարավոր հնարավոր անհարթությունները կարելի է լուծել համաձայնեցման միջոցով: «Բայց ընդհանուր առմամբ, մեր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման շարունակությունն է: Եվ սա մեր երկարաժամկետ դիրքորոշումն է»,- ասաց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: