482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենում նոր շարժակազմ է գործարկվել
16:48
15 Սեպտեմբերի 2011

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի և «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների նախօրյակին, Երևանի մետրոպոլիտենի 30-ամյակի կապակցությամբ երթուղի է դուրս եկել  նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով նոր շարժակազմ, հաղորդում է քաղաքաօետարանի լրատվական ծառայությունը:

Նոր գնացքը 15 տարի շահագործման ժամկետ ունի, իսկ մեքենավարները վերապատրաստվել են, քանի որ շարժակազմը կառավարվում է բորտ-համակարգիչներով:

Հաղորդագրության համաձայն` նոր շարժակազմի մեկնարկային շնորհանդեսին մասնակցել և  առաջին ուղևորներից մեկը եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, ով շրջել է վագոններում ու համոզվել, որ հարմարավետ երթևեկելու համար ամեն ինչ արված է:

Մարգարյանը եղել է նաև ավտոմատ կառավարման համակարգերով կահավորված մեքենավարական խցիկում:

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն էլ վստահեցրել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր գնացքն առաջինն է, բայց ոչ վերջինը:

Նա նաև ընդգծել է, որ այս և համակարգում շարունակաբար ընթացող բարեփոխումները կատարվում են մետրոպոլիտենի զարգացման ծրագրի շրջանակում, որը կառավարության կողմից հաստատվել է 2008 թ.-ին՝  հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մետրոպոլիտեն կատարած շրջայցից հետո:


Ծրագրերի շարունակականության մասին ևս մեկ անգամ վստահեցրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` Երևանի մետրոպոլիտեն կատարած այցելության ժամանակ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: