480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը սկզբունքային դիրք է գրավում Հայաստանի համար կարևոր հարցերում. Զատուլին
16:24
15 Սեպտեմբերի 2011

Ռուսաստանը սկզբունքային դիրքեր է զբաղեցնում այն հարցերում, որոնք չափազանց կարևոր են Հայաստանի համար, հինգշաբթի ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, ԱՊՀ Ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը «Ռուս-հայկական հարաբերությունների ներկան ու ապագան. Հայաստանի անկախության 20-ամյակին ընդառաջ» թեմայով Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջի ընթացքում:

Ըստ նրա` ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում բացասական կանխատեսումների առիթներ չեն նկատվում ոչ այսօր, ոչ մոտակա, ոչ միջնաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ հեռանկարում: 

«Ռուսաստանը, անշուշտ, հարաբերություններ զարգացնում է Հայաստանի հարևանների հետ: Բայց Թուրքիայի և Ադրբեջանի հետ այդ հարաբերությունները զարգանում են ոչ ի վնաս Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններին, այլ զսպող գործոն են և տարածաշրջանի կլիմայի վրա բարերար ազդեցություն ունեցող  գործոն»,- ասաց Զատուլինը:

Նա նշեց, որ Ադրբեջանի հետ երկխոսություն հաստատելու կամ Թուրքիայի հետ իր առևտրատնտեսական և այլ կապերը զարգացնելու Մոսկվայի փորձերը սպառնալիք չեն ռուս-հայկական հարաբերությունների համար, այլ հակառակը, զսպում են Ադրբեջանի՝ ռևանշ պահանջող ուժերին:

Բացի այդ, Զատուլինի խոսքով, Մոսկվայի այդօրինակ փորձերը մղում են Թուրքիային Հայաստանի հետ կարգավորման ուղիների որոնմանը: «Ցավոք, առայժմ հայ-թուրքական արձանագրության ուղղությամբ ընդունված որոշումներն իրագործված չեն, բայց դա չի նշանակում, թե դրանք այդպիսին կլինեն ընդմիշտ»,- ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը, չնայած Թուրքիայի հետ իր հարաբերություններին, 1995 թվականին ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:

«Առիթ չեմ տեսնում կասկածի տակ առնելու ռուս-հայկական հարաբերությունները»,- ընդգծեց Զատուլինը:

Որպես օրինակ նա հիշեցրեց ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հարաբերությունները:

«Իսկապես, ժամանակ առ ժամանակ քաղաքական վերնախավերի, քաղաքական առանձին առաջնորդների (ԱՄՆ-ի և Իսրայելի) միջև տարաձայնություններ, փոխադարձ քննադատություն է ծագում, և այդ քննադատությանն ակտիվորեն ներգրավված են Իսրայելի և ԱՄՆ-ի ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները: Բայց որևէ քիչ թե շատ մտածող փորձագետ կարող է հավաստել, որ անհնար է պատկերացնել մի իրավիճակ, որի ժամանակ Իսրայելի համար իրական սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն հրաժարվի նրան աջակցել կամ հանդես չգա որպես նրա անվտանգության երաշխավոր»,- նշեց պատգամավորը:

«Ես այս օրինակը բերեցի որպես որոշիչ, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում` հղում անելով իմ վաճխանված ընկեր Վազգեն Սարգսյանին, ով մի անգամ այդպես էլ ասաց, թե` Հայաստանը ռուսական Իսրայելն է Կովկասում»,- նշեց Զատուլինը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: