484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղևորային տերմինալը կբացվի սեպտեմբերի 16-ին
11:58
14 Սեպտեմբերի 2011

«Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղևորային տերմինալը կբացվի սեպտեմբերի 16-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» կոնցեսիոներ ընկերության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը տեղեկացրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի նոր՝ թվով երկրորդ ուղևորային տերմինալի շինարարության համար կոնցեսիոներ ընկերությունը ներդնում է 130 մլն դոլար, ևս 28 մլն դոլար կծախսվի տերմինալի հակահրդեհային անվտանգության ապահովման համար:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի կառուցման անհրաժեշտությունը թելադրված է ուղևորահոսքի կտրուկ աճով և շենքի հին տերմինալից ուղևորների սպասարկման և ընդունման գործողությունների փոխադրմամբ, որոնք կհամապատասխանեն միջազգային պահանջներին:

Տերմինալի տարածքը կկազմի 25 հազար քառակուսի մետր, որոնցից 3,6 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ուղևորների գրանցման նոր դահլիճին՝ հին տերմինալի 900 քառակուսի մետրի դիմաց:

Նոր ուղևորային տերմինալում կավելացվի ուղևորների գրանցման համար նախատսված սեղանների թիվը՝ ներկա 21-ից մինչև 42, ինչը թույլ կտա խուսափել հերթերից: Նաև կավելացվի մաքսային կետերի թիվը՝ ներկա 12-ից մինչև 25, և ներկայում գործող մեկի փոխարեն երկու  փոխադրամիջոց կգործի ուղևորների բեռները տեղափոխելու համար:

«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի բացումը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին:

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման  պայամանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին։

Ձեռնարկության սեփականատերն է Նյու-Յորքի հոլդինգային ձեռնարկությունը, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: