486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը վերադարձել է խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքներին
17:00
13 Սեպտեմբերի 2011

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը երեքշաբթի հայտնել է ավելի քան կես տարի տևած բողոքի ակցիայից հետո ՀՀ ազգային ժողովի լիագումար աշխատանքներին վերադառնալու մաին:

Փետրվարի 28-ին «Ժառանգություն» խմբակցությունը լքել է խորհրդարանի նիստերի դահլիճը՝ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» ու «Օրինաց երկիր» կուսակցությունների միջև կոալիցիոն համաձայնագրի ստորագրման հետ կապված տարաձայնության կապակցությամբ: Ըստ համաձայնագրի՝  2013թ.-ի նախագահական ընտրություններին կուսակցությունները կաջակցեն միակ թեկնածուին՝ ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի

«Այդուհաներձ, խմբակցության պատգամավորները երբեք չեն դադարել իրականացնել պատգամավորական մանդատից բխող իրենց գործունեությունը»,- խորհրդարանի նիստի ժամանակ ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա՝ լիագումար նիստի աշխատանքներին խմբակցության վերադառնալու մասին որոշումը կայացվել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների և նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Երևանի ու ՀՀ մարզերի բնակիչների հետ հանդիպումից հետո:

«Քաղաքացիները կարծում են, որ ժամանակն է, որպեսզի կուսակցությունը վերսկսի իր աշխատանքն Ազգային ժողովի լիագումար նիստերում՝ այդ կերպ ապահովելով երկրի բարձրագույն օրենսդրական մարմնում ժողովրդի շահերի պաշտպանությունը»,- հայտնեց Ալավերդյանը:

Ազգային ժողովի լիագումար նիստերին մասնակցությունը վերսկսելու մասին որոշումը կայացվել է նախօրեին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության և նույնանուն խմբակցության համատեղ նիստի ժամանակ:

«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ ., խորհրդարանում այն ունի 7 մանդատ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: