+22
Եղանակը Երևանում
Հայ
Ռոդ Այլընդ նահանգում նշել են ՀՀ անկախության հոբելյանը
14:52
13 Սեպտեմբերի 2011

Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակը նշել են նախորդ շաբաթ օրը Ռոդ Այլընդ նահանգի Պրովիդենս քաղաքում «Ողջույն Հայաստան» խորագրով համերգի շրջանակներում:

Ըստ հաղորդագրության, ի թիվս 1000-ից ավելի մասնակիցների` համերգին ներկա են եղել ԱՄՆ սենատոր Շելդոն Վայթհաուզը, Ռոդ Այլընդի քաղաքապետներ, մունիցիպալ իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգը, որը ղեկավարում էր ամերիկաբնակ դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանը, անցկացվել է ՄԱԿ-ում և ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հովանու ներքո:
Համերգի շրջանակներում Ռոդ Այլընդի Ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի և նահանգի հայ համայնքի երգչախմբերի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Սամուել Վարդի և այլոց ստեղծագործությունները:  
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը միջոցառման շրջանակներում ելույթի ժամանակ կարևորել է սփյուռքի դերը Հայաստանի անկախության ամրապնդման հարցում:

Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականության ուղղություններին` Նազարյանը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը և կանխարգելումը, տարածաշրջանային խաղաղության պահպանումը Հայաստանի համար համարվում են կարևորագույն խնդիրներ, որոնց լուծման հարցում էական է գործընկեր պետությունների հետ բազմակողմ համագործակցությունը:

Դեսպան Նազարյանն ավելացրել է, որ ՄԱԿ-ում Հայաստանն ակտիվորեն ներգրավված է սոցիալական, տնտեսական, կայուն զարգացման, ինչպես նաև անդրազգային հանցագործության` այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի հարցերի քննարկմանը:
Նա նշել է, որ այդ բնագավառում ՀՀ ջանքերը և քայլերը կարևորվում և գնահատվում են միջազգային հանրության կողմից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: