486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-5
Եղանակը Երևանում
Հայ
Շուրջ 100 երիտասարդ աղջիկներ հայտ են ներկայացրել «Միսս Հայաստան 2011» մրցույթի մասնակցության համար
17:01
09 Սեպտեմբերի 2011

Շուրջ 100 երիտասարդ աղջիկներ արդեն հայտ են ներկայացրել «Միսս Հայաստան 2011» մրցույթի մասնակցության համար, ուրբաթ լրագրողներին հայտնեց մրցույթի կազմկոմիտետի ներկայացուցիչ Մամիկոն Դանիելյանը:

«Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է: Աղջիկների մեծամասնությունը (60-70 տոկոսը) Երևանի բնակիչներ են, երկրորդ տեղում է Արմավիր քաղաքը»,- ասաց նա: Ըստ Դանիելյանի՝ մրցույթին նաև կմասնակցի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչուհին:

«Ընտրության արդյունքում 20-24 աղջիկ կանցնի»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ հիմնականում բոլոր հավակնորդները համապատասխանում են գեղեցկության հայկական տեսակին:

Դանիելյանը նշեց, որ նախորդ երեք տարիների ընթացքում «Միսս Հայաստան» մրցույթը չի անցկացվել ֆինանսական դժվարությունների հետ կապված, սակայն այս տարի հաջողվել է հովանավորների ֆինանսական աջակցությամբ այն կազմակերպել: «Մենք նաև ծրագրում ենք պետական աջակցության համար դիմել»,- հայտնեց նա:

Մրցույթի հայտերի ընդունումը մեկնարկել է հուլիսի 11-ին: Պայմանների համաձայն, դրան կարող են մասնակցել 17-24 տարեկան աղջիկները:

Մրցույթը կազմակերպել է «Միսս Հայաստան» գործակալությանը` Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի հետ  համատեղ:

«Միսս Հայաստան» մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է 1996թ.-ին, և առաջին նախագահը դարձել է Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը։ 2000թ.-ից մրցույթն անցկացվում է «Միսս Հայաստան» ազգային գործակալության կողմից։ 
«Միսս Հայաստան» մրցույթի հաղթողները տարբեր տարիների ընթացքում լուրջ հաջողությունների են հասել գեղեցկության տարբեր միջազգային մրցույթներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: