486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «Արևորդի» էկոակումբի պատանի անդամների ֆիլմը Գերմանիայում անցկացվող փառատոնին մրցանակ է ստացել
20:01
08 Սեպտեմբերի 2011

Գերմանական NaturVision  (Բնության Տեսլական) փառատոնում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Ես համաձայն չեմ» ֆիլմը Բավարիայի կինոփառատոնի հաղթող է ճանաչվել՝ սիրողական կինոնկար անվանակարգում, հաղորդում է FPWC մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` իրենց ֆիլմում պատանի հեղինակները՝  Աննա Պետրոսյանը, Բերտա Մարտիրոսյանը, Սոֆա Պապյանը, Սիրարփի Չիբուխչյանը, Մարիամ Ավագյանը, Տիգրան Սիմոնյանը, Անահիտ Սարոյանը, Անուշ Մկրտչյանը, Ջուլիետա Սաֆարյանը, Էլինա Ալավերդյանը բարձրացնում են թափառող շների խնդիրը։

«Միջազգային ժյուրիի անդամներն արձանագրել են, որ ֆիլմը տպավորիչ կերպով անդրադառնում է Երևանում թափառող շների խնդրին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Պատնի «ֆիլմարտադրողներին» փառատոնը շնորհել է ոչ միայն վկայագիր և փառատոնը խորհրդանշող փայտե քանդակ, այլ նաև լրացուցիչ շատ օգտակար նվեր` պրոֆեսիոնալ մոնտաժման նորագույն ծրագիր, որը նրանց կօգնի ապագայում էլ ավելի լավ ֆիլմեր պատրաստել:

ՀՀ մարզերում և Արցախում էկոլոգիական կրթական ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ հայկական հեռահաղորդակցական ընկերությունն ավելի քան 102,6 մլն դրամ է հատկացրել (339 հազար ԱՄՆ դոլար)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։