482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Իր երեխաների դաժան սպանությունը խոստովանած Հայաստանի բնակչուհին հայտնել է, որ ցանկացել է ինքնասպան լինել
17:48
08 Սեպտեմբերի 2011

Իր երկու մանկահասակ երեխաների դաժան սպանությունը խոստովանած Արարատ քաղաքի բնակչուհին նախօրեին հայտնել է, որ փորձել է ինքնասպան լինել, հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

2011թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 23:45-ին,  քաղաքացի Ռոզա Ալոյանի՝ Արարատ քաղաքում գտնվող  բնակարանում հայտնաբերվել են  նրա որդիների՝ 6-ամյա  Վարդան Ալոյանի և 4-ամյա  Հայկ Ալոյանի դիակները` բռնության հետքերով: Նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեխաների մայրը:

Արարատի քննչական բաժանմունքում սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ալոյանը 2011թ. սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առևտուր արել, ապա վերադարձել տուն և կերակրել նրանց:

Այնուհետև Ալոյանի կողմից ներկայացրած պատճառաբանությամբ, իրեն միայնակ զգալով և իր կյանքը համարելով ավարտված՝ որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաև իր կյանքին: Այդ նպատակով նա իրեն պատկանող շարֆը կապել է խոհանոցի դռան վերևում գտնվող ջրատար խողովակին:

Կինը տեղեկացրել է, որ սպանությունից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին և փորձել իրեն խեղդելով՝ կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր  մտադրությունը:

Դրանից հետո նա երեխաներին վերմակով ծածկել է  և տնից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երևան:

Նախաքննությամբ պարզվել են Ռ.Ալոյանի ընտանեկան կյանքին և ծնողներին վերաբերող մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ Ռ.Ալոյանի հայրը ընտանիքը լքել է, երբ նա դեռ եղել է մանկահասակ: Իսկ մայրը սպանվել է՝ կացնահարվել իր քաղաքացիական ամուսնու կողմից: Ալոյանը շուրջ 7 տարի ապրել է մանկատանը, ապա սովորել  «Էրեբունի» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով բուժքրոջ որակավորում:

Որպես մանկատան սան` 2003 թվականին Արարատ քաղաքում նրան հատկացվել է նշված բնակարանը:

Ամուսնացել է Երևան քաղաքի բնակչի հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել է երկու որդի: Երեխաների հայրը պարբերաբար լքել է ընտանիքը, բնակվել առանձին, երեխաները մնացել են մոր խնամքին և նրանց կարիքները հոգալու համար, նախաքննության ունեցած տվյալների համաձայն, ամուսինը երբեմն  օգնել է միայն գումարով: Ռ.Ալոյանը  ստացել է նաև սոցիալական նպաստ:

Միաժամանակ հաղորդագրության մեջ նշվում է, որ կինն Արարատ քաղաքի պոլիկլինիկա ՊՓԲԸ-ի հոգեբուժական և նարկոլոգիական բաժանմունքում հաշվառված չէ:

Քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, այդ թվում երեխաների մոր՝ Ռ.Ալոյանի տված ցուցմունքները պարզելու ուղղությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: