480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ուորեն-Գրինը, ով խմբավարել է արքայազն Ուիլյամի հարսանիքի ժամանակ, Երևանում կմասնակցի միջազգային երաժշտական փառատոնին
17:31
08 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Լոնդոնի կամերային նվագախմբի ղեկավար Քրիստոֆեր Ուորեն Գրինը, ով խմբավարել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքի ժամանակ, Երևանում կմասնակցի միջազգային երաժշտական հինգերորդ փառատոնին, ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած Երևանի միջազգային փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 12-ը Երևանում՝ երկրի նախագահի տիկկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի հայտնի երաժիշտներ։

«Եզրափակիչ համերգի դիրիժորը համաշխարհային հայտնի երաժիշտ Քրիսթոֆեր Ուորեն Գրինն է, ով խմբավարել է արքայազն Ուիլյամի հարսանիքի ժամանակ»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թոփչյանը։

Նա նաև նշեց, որ այս տարի փառատոնի շրջանակներում Ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից կխմբավարեն ևս երկու համաշխարհային հայտնի երաժիշտներ՝ ֆրանսիացի Փոլ Մայերը և երիտասարդ իտալացի դիրիժոր Կլաուդիո Վանդելին։

Բացի այդ, Թոփչյանը նշեց, որ հայ երաժշտասերներին իր կատարմամբ կուրախացնի Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։

Երաժշտության սիրահարներին ևս մեկ անակնկալ է սպասվում՝ փառատոնը կբացվի հայ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի «Հերոսական ռապսոդիա» ստեղծագործության համաշխարհային պրեմիերայով, որը նա նվիրել է ՀՀ անկախության հռչակման 20-ամյակին, այնուհետև կհնչի Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան, որի կատարմանը, ըստ Թոփչյանի՝ ինքը 20 տարի է պատրաստվել։

Մաեստրոն ընդգծեց, որ փառատոնը նվագախմբի համար եռակի տոն կդառնա՝ այն նվիրվելու է ՀՀ անկախության հռչակման 20-ամյակին, Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 85-ամյակին և փառատոնի հինգամյա հոբելյանին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։