484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կօգտվի բարձրագույն կրթության ֆինանսավորման եվրոպական փորձից. վարչապետ
16:39
08 Սեպտեմբերի 2011

Հայաստանը բարձրագույն կրթության մեխանիզմները մշակելիս կարող է օգտվել եվրոպական փորձից, հայտարարել է հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների մշակման հարցն առաջնային է Հայաստանի համար, և այստեղ մեզ համար չափազանց կարևոր է երվոպական փորձը»,- հինգշաբթի Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում Երևանում մեկնարկած «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացման ժամանակ ասել է Սարգսյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում լուրջ բանավեճերի առարկա է ուսանողական վարկերի տրամադրման մեխանիզմների, տաղանդավոր, բայց սոցիալապես անապահով ուսանողներին  ֆինանսական աջկացության հարցերը, ինչպես նաև պետական և մասնավոր բուհերի պետական ֆինանսավորման հարցերը։

«Կառավարության համար կրթության ոլորտում թիվ մեկ սկզբունքն արդար մրցակցության ապահովումն է, չպետք է խտրական մոտեցում դրսևորենք պետական և մասնավոր բուհերի նկատմամբ, և պետության ֆինանսավորումը պետք է հասանելի լինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերին` ելնելով նրանից, թե ինչ աստիճանի որակյալ ծառայություններ են նրանք առաջարկում», -ավելացրել է նա։

Պետության ղեկավարը նշել է, որ Բոլոնիայի գործընթացին անդամակցության վեց տարիների ընթացքում Հայաստանն արդեն հասել է այն փուլին, երբ պետք է շեշտը դնել կրթության բովանդակության և որակի վրա։

«Մենք միշտ հայտարարել ենք, որ Հայաստանի ապագան կառավարությունը տեսնում է միայն գիտելիքահեն տնտեսության և հասարակության ձևավորման մեջ։ Գաղտնիք չէ, որ գիտելիքահեն հասարակություն կարելի է կառուցել՝ ունենալով ժամականակից համալսարաններ: Մեր այս տեսլականը համահունչ է այն զարգացումներին, որոնք այսօր տեղի են ունենում Եվրոպայում և համահունչ են բոլոնյան գործընթացի էությանը: Մեր կրթական հաստատություններն իրենց օրենսդրությամբ և կառուցվածքով համապատասխանում են այն չափանիշներին, որոնք առկա են Եվրոպայում, սակայն բովանդակային առումով  դեռևս ունեն լրջագույն մարտահրավերներ, և առաջին հերթին խոսքը գնում է կրթության որակի մասին»,- ասել է նա։

Սարգսյանը նաև վստահություն է հայտնել, որ «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» ֆորումն իր ներդրումն է կատարում Բոլոնիայի գործընթացի զարգացման և խորացման հարցում։

«Հայաստանի համար մեծ պատիվ է այս տարվա ընթացքում Լեհաստանի հետ համատեղ համանախագահել բոլոնյան գործընթացը: Այս համաժողովի՝ Երևանում անցկացնելու խորհուրդն այն է, որ մենք այս տարի նշում ենք Հայաստանի անկախության 20-ամյակը»,- նշել է նա։

Հայաստանի կրթության և գիտության նախարարության կազմակերպած  «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» խորագրով երկօրյա միջազգային համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 8-9-ը: Համաժողովին մասնակցում են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նրա լիտվացի գործընեկր Գինտարաս Ստեպոնավիչիուսը, Հայաստանի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Եվրոպական հանձնաժողովի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:       

Համաժողովի նպատակը բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների, կրթության որակի, հավասարության, արդյունավետության և մի շարք այլ  հարցերի շուրջ տեսակետների ու կարծիքների փոխանակումն է:

Հայաստանը և Լեհաստանը Բոլոնյան գործընթացի համանախագահությունն ընդունել են 2011թ. հուլիսի 1-ից՝ կես տարի ժամկետով: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: