482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ ԱԽ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը չի նպաստի այդ կառույցի հեղինակության բարձրացմանը. Նալբանդյան
13:40
07 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ադրբեջանի հնարավոր ոչ մշտական անդամակցությունը չի նպաստի այդ կառույցի հեղինակության բարձրացմանը, հայտարարել է  ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Դա արդեն որոշակի երկրների պատասխանատվության հարցն է՝ արդյոք նրանք իրենց ձայնը կտա՞ն Ադրբեջանին։ Բայց մի բան հաստատ է՝ ԱԽ-ի հեղինակությանը դա չի նպաստի»,- չորեքշաբթի Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ասել է Նալբանդյանը։
 
Ըստ նրա՝ ՄԱԿ ԱԽ գլխավոր նպատակն է  խաղաղության հաստատումը, աջակցումը և ամրապնդումը։

«Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ռազմական քաղաքականությամբ երկիրը, որի ղեկավարությունը հպարտանում է, որ վեց տարվա ընթացքում 20 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, մի երկիր, որն ուժի կիրառման  սպառնալիքներն իր քաղաքականության մասն է դարձրել և որն, ըստ էության, սպառնում է խաղաղությանը, կարող է հավակնել ՄԱԿ ԱԽ-ի անդամակցությանը»,- նշել է Նալբանդյանը։

Նախարարը նաև ավելացրել է, որ ՄԱԿ ԱԽ-ին անդամակցելու Ադրբեջանի հավակնության կապակցությամբ շատ այլ հարցեր են առաջանում։

«Օրինակ՝ Ադրբեջանը, որը բանակցություններ է տանում ԵՄ-ի հետ ասոցիացման ուղղությամբ, ԱԽ-ի անդամակցության պայքարում դեմ է դուրս եկել ԵՄ երկու անդամ երկրներին՝ Հունգարիային և Սլովենիային՝ այդ կերպ կարծելով, որ կարող է իր պարտավորությունները՝ որպես կազմակերպության անդամ, ավելի լավ  կատարել, քան ԵՄ անդամ երկրները»,- ընդգծել է Նալբանդյանը։

ՄԱԿ-ի 2012-13 թթ. Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների՝ հոկտեմբերին նախատեսված ընտրություններին Հունգարիայի և Սլովենիայի հետ միաժամանակ առաջադրվել է նաև Ադրբեջանի թեկածությունը:

Ադրբեջանական ղեկավարությունն ակտիվորեն կոչ է անում ՄԱԿ-ի անդամներին, մասնավորպես, Իսլամական կոնֆերանս կազմակերպության և Արաբական երկրների լիգայի անդամ երկրներին՝ աջակցել Ադրբեջանի թեկնածությանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։