486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ը ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ստեղծման կողմնակիցն է
15:40
06 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ւշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2012 թ.-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման կողմնակիցն է, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքերով՝ այս ամենը հարկավոր է, որպեսզի բոլոր քաղաքական կուսակցությունները կարողանան իրենց ներկայացնել պատշաճ կերպով:

«Ազգային ժողով անցնելու միակ երաշխավորը ժողովուրդն է, որը ընտրությունների ժամանակ կընտրի այս կամ այն կուսակցությանը: Իսկ մենք կարող ենք պարզապես անհրաժեշտ պայմաններ ստեղծել, որպեսզի քաղաքական բոլոր ուժերը կարողանան հավասար պայմաններում ժողովրդին ներկայացնել իրենց ծրագրերը», - ասաց Սահակյանը:

Նրա խոսքերով՝ այս սկզբունքը տարածվում է ինչպես կոալիցիոն, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների վրա, և ՀԱԿ-ը բացառություն չէ, չնայած նրան, որ իշխող կոալիցիայի և ՀԱԿ-ի միջև երկխոսությունը դադարեցվեց:

«Բանակցությունները չեն դադարել և շարունակվում են, պարզապես այլ ձևաչափում, դուք ինքներդ եք տեսնում, որ մամուլի ասուլիսների, ելույթների, լրագրողների հետ հանդիպումների միջոցով երկու կողմերի ներկայացուցիչներն էլ դիմում են միմյանց, հայտարարում իրենց մտադրությունների և առաջարկների մասին», - ասաց Սահակյանը:

Կոալիցիայի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունների՝ օգոստոսի 26-ին նախատեսված վեցերորդ փուլը չեղյալ հայտարարվեց ընդդիմության նախաձեռնությամբ: ՀԱԿ-ը հայտարարեց, որ դադարեցնում է իր մասնակցությունը բանակցություններում ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին կալանքից ազատ արձակելու մասին նախնական պայմանավորվածությունների խախտման պատճառով: Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է օգոստոսի 9-ին ոստիկանության ներկայացուցիչների հետ ընդհարումից հետո:

Սահակյանը խոսքերով՝ երկխոսություն վարելու համար պարտադիր չէ հանդիպել կլոր սեղանի շուրջ, նստել միմյանց առաջ, դրա համար կան շատ այլ հնարավորություններ, որոնք ակտիվորեն կիրառվում են ինչպես ընդդիմության, այնպես էլ կոալիցիայի կողմից:

ՀԱԿ-ի հետ բանակցություններում Հայաստանի իշխող կոալիցիան ներկայացնող աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել, որտեղ ափսոսանք է հայտնում ՀԱԿ վերջին գործողությունների հետ կապված, և ընդգծվում է երկխոսությունը շարունակելու վերաբերյալ կոալիցիայի պատրաստակամությունը։ Աշխատանքային խումբը նշեց, որ այդ կարևոր քաղաքական գործընթացի հետ չի կապել, չի կապում և չի կապի միջադեպին մասնակից  երիտասարդի (Առաքելյանի) հանդեպ խափանման միջոցի փոփոխությունը, քանի որ այն լիովին գտնվում է իրավական հարթությունում։

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:

ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Կոնգրեսի հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։