478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում վերականգնվել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթողներին նվիրված ամենամեծ հուշարձանը Անդրկովկասում
19:25
05 Սեպտեմբերի 2011

1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակած մարտիկներին նվիրված, վերականգնված հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը Դիլիջան քաղաքում՝ Համաշխարհային Երկրորդ պատերազմի ավարտի 66-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Հանդիսավոր արարողությունը բացել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Նա շնորհակալություն է հայտնել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին հաղթանակի և նրանց կողմից ցուցաբերած ոգու տոկունության համար, հաղորդում է Ռոսսոտրուդնիչեստվո ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Հուշո արարողությանը ելույթ են ունեցել նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-պատվիրակ Սերգեյ Օվերչենկոն, հանրապետության Պատերազմի վետերանների միության նախագահ, պաշտոնաթող գնդապետ Սիմոն Եսայանը և Հայաստանում Ռուս հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամի ղեկավար Իվան Սեմյոնովը։

Հիշելով Հայրենական Մեծ պատերազմում ընկածներին՝ Սերգեյ Օվերչենկոն նշեց, որ «նրանք իրենց կյանքերը տվեցին ազատ ապագայի համար, որն այժմ կառուցում են անկախ Ռուսաստանն ու Հայաստանը»։

«Մենք հիշում և երախտապարտ ենք Ձեզ՝ ձեր աշխատանքի համար»,- սահմանապահ վետերաններին դիմելով  ասել է Սերգեյ Օվերեչենկոն։

Գնդապետ Սիմոն Եսայանը հատուկ ընդգծել է ֆաշիզմի դեմ՝ այն ժամանակ ընդհանուր երկրի ժողովուրդների մարտական եղբայրությունն ու միությունը։ «Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում ունեցած հաղթանակներն են փրկել հայ ժողովրդին թուրքական 27  դիվիզիաների հարձակումներից, որոնք այդ ժամանակ գտնվում էին Խորհրդային Հայաստանի սահմանում։ «Հայրենական Մեծ պատերազմի հերոսների մասին հիշողությունը յուրաքանչյուր հայ ընտանիքում է, այդ ավանդույթների սրբությունը վետերաններից բացի պահպանում են ինչպես մարտիկները, այնպես էլ  ողջ հայ ժողովուրդը։ Եվ մենք ոչ ոքի թույլ չենք տա փոխել Երկրորդ Համաշխարհայինի և Հայրենական Մեծ պատերազմների արդյունքները»,- ասաց նա։

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովն իր հերթին նշեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը մեծ գնով է ձեռք բերվել։ Ըստ նրա, այդ պատերազմն ամենասարսափելին ու ավերիչն էր իր ծավալներով, բայց Եվրոպայի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը և հատկապես Հայրենական Մեծ պատերազմի հետևանքները դեռ պատմություն չեն դարձել։

Հուշարձանի բացման ժամանակ ելույթ ունենալով՝ Իվան Սեմյոնովը նշեց, որ իր համար հատկապես հաճելի է, որ տվյալ նախաձեռնությունը հաջողությամբ է  իրականացվել իր հայրենի քաղաք Դիլիջանում։ Նա երախտագիտություն հայտնեց բոլորին, ով մասնակցել և աջակցել է հուշահամալիրի վերականգմանը։

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը շնորհակալական պարգևատրում է փոխանցել ՎՏԲ-Բանկ (Հայաստան) տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյանիկովին՝ հուշարձանի վերականգնումն իրականացնելու հարցում ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար։
Միջոցառման շրջանակներում Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվո ներկայացուցչության և Հայաստանի Վետերանների միության միջև տեղի է ունեցել համագործակցության մասին Համաձայնագրի ստորագրումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: