480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ջիվան Գասպարյան-կրտսերը Ուզբեկստանում կայացած փառատոնի ժամանակ արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակին
14:56
05 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ հայ դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը, ով աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռն է, արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակին Ուզբեկստանում կայացած ութերորդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

Ութերորդ միջազգային երաժշտական փառատոնը (International Music Festival) անցկացվել է օգոստոսի 25-30-ը Սամարղանդում Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հովանու ներքո:

«Այս մրցանակն ինձ շատ բան տվեց, քանի որ հնարավորություն ստացա ներկայացնել Հայաստանը աշխարհի 52 երկրներից ժամանած 300 մասնակիցների շրջանում: Հնարավորություն ստացա շփվել նրանց հետ, պատմել մեր երաժշտության և երկրի մասին, քանի որ նրանցից շատերը չգիտեին Հայաստանի մասին», - ասաց Գասպարյան-կրտսերը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Երիտասարդ երաժիշտն ընդգծեց, որ այս մրցանակը կարևոր է նաև նրանով, որ այն նման մասշտաբի առաջին փառատոնն է իր կյանքում:

Դուդուկահարը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում իր կատարումների ցանկում ներառվել են 18-րդ դարի հայտնի հայ աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:

Երաժիշտը նշեց, որ փառատոնն անցկացվել է առանց որևէ ոճային սահմանափակումների և ուղղությունների, սակայն ինքը նախընտրում է ներկայացնել մաքուր հայկական դասական երաժշտությունը:

Նա պատմեց, որ փառատոնի ժամանակ պապի նվիրած հին դուդուկն է նվագել:

Երիտասարդ երաժշտի խոսքերով՝ ինքը տարբեր երկրներից բազմաթիվ առաջարկներ է ստացել, սակայն այս պահին հյուրախաղեր չի ծրագրում:

Խոսելով երաժշտի մասնագիտության ընտրության մասին՝ Ջիվան-կրտսերը նշել է, որ սկզբից, ապրելով ԱՄՆ-ում, պատրաստվում էր բժիշկ դառնալ, սակայն ճակատագիրն այլ կերպ տնօրինեց, և ինքը գնաց լեգենդար պապի հետքերով:

Դուդուկահարը պարզաբանեց, որ իր ստեղծագործական կյանքում կցանկանար կրկնել պապի «ձեռագիրը», սակայն իր ներդրումը կատարել երաժշտության մեջ:

Նա տեղեկացրեց, որ օրական 4-5 ժամ դուդուկ է նվագում:

Երիատարդ դուդուկահարն ընդգծեց, որ ամենևին էլ չի վախենում մնալ իր հայտնի պապի ստվերում, քանի որ յուրաքանչյուր երաժիշտ բացառիկ է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: