480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Վիկ Դարչինյանը չեմպիոնական գոտին նվիրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին
10:21
05 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Էվանս Մբամբային պարտության մատնելուց հետո չեմպիոնակաան գոտին նվիրել է Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանին, հաղորդել է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Бой Вика Дарчиняна с Эвансом МбамбойՄենամարտը տևել է 12 ռաունդ, «Կատաղի ցուլը» հաղթել է միավորների առավելությամբ՝ նման կերպով պաշտպանելով IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Դարչինյանն անձամբ է նվիրել գոտին ՀՀ նախագահին՝ հանդիսատեսի բացականչությունների ներքո:

Բռնցքամարտիկը լավագույն նոկաուտի համար ստացած մրցանակը նվիրել է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:

«Հայաստանն ընդդեմ աշխարհի» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում տեղի ունեցած մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը լրագրողներին հայտարարել է, որ իր հաղթանակը նվիրում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Бой Вика Дарчиняна с Эвансом Мбамбой«Իմ նպատակն էր Հայաստանում անցկացնել աշխարհի նմանատիպ առաջնություն, և ես ուրախ եմ, որ հաղթեցի», - ասել է չեմպիոնն՝ ավելացնելով, որ մտադիր է զարգացնել սպորտը հայրենիքում և բացել բռնցքամարտի դպրոց:

Մենամատրը վերածվել էր գունագեղ շոուի՝ հազարավոր հանդիսականների մասնակցությամբ: Մարզահամերգային համալիրի տրիբունաները լիքն էին:

Երեկոն ուղեկցվում էր երաժշտական համարներով: Մինչև Դարչինյանի մենամարտը ելույթ ունեցավ թմբկահարուհիների անսամբլը: Մենամարտին հետևում էին հանրապետության պաշտոնատար անձինք, հայկական սպորտի աստղերը:

«Հայաստան և աշխարհ» երեկոյի ընթացքում տեղի ունեցավ ևս երեք մենամարտ՝ Հովհաննես Ժամկոչյան – Միխայիլ Գոգաշվիլի (Վրաստան, 60կգ), Ազատ Հովհաննիսյան – Սերգեյ Կասիմով (Էստոնիա, 55,5 կգ) և Գաբրիել Տոլմաջյան – Եվգենի Ֆյոդորով (Լատվիա, 59 կգ), և բոլորն էլ ավարտվեցին հայ մարզիկների հաղթանակով:

Դարչինյանը BF, WBA, WBC և IBO վարկածներով աշխարհի ութակի չեմպիոն է, IBF, WBA և WBC վարկածներով գերթեթև քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: