483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի. Սարգսյան
10:37
02 Սեպտեմբերի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Ստեփանակերտում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի:   

«Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվում է: Մենք, ի տարբերություն ոմանց, ճշմարտությունը չենք թաքցնում մեր ժողովրդից և ցանկալին չենք ներկայացնում իրականության փոխարեն», - ասել է նա՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նստավայրում ելույթ ունենալով մի խումբ անձանց պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի կյանքն ու ազատությունը չի կարող հանձնվել ինչ-որ մեկի տնօրինությանը կամ քմահաճույքին: «Այն ինչ հնարավոր եղավ 1923 թվականին, անհնար է 21-րդ դարում, մանավանդ որ մենք չափազանց մեծ գին ենք վճարել դրա համար», - հայտարարել է նա:

Սարգսյանի խոսքերով՝ եթե նախկինում Արցախը հայության ցավն էր, ապա այսօր հայության հպարտությունն է: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր կառույցներով: Նույնիսկ պատերազմի սպառնալիքի պայմաններում նա անհամեմատ ավելի ժողովրդավարական է, քան նրանք, ովքեր ժողովրդավարության ու ազգային հանդուրժողականության մասին խոսում են հայության դեմ հերթական պատերազմի սպառնալիքներ հնչեցնելուց ազատ ժամանակ», - ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը, Արցախը ու Սփյուռքը մեկ ամբողջականություն են:

Նա վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ ոչ միայն Արցախի խաղաղության, անվտանգության ամրապնդման, այլև սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման համար: «Կան ծրագրեր, որոնք այսօր են կյանքի կոչվում, կան նաև բազում նորերը, որ մշակման փուլում են: Մենք քայլ առ քայլ շարժվում ենք մեր նպատակների իրականացման ճանապարհով», - ասել է նա:

Իր ելույթում Սարգսյանը շնորհավորել է բոլորին սեպտեմբերի 2-ին նշվող ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ:

«Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնում է 20 տարեկան: Դա նշանակում է, որ Արցախի սահմանները պաշտպանելու են զորակոչվում արդեն անկախության սերնդի մեր որդիները: Նրանց մանկությունը մթագնվեց պատերազմի ահավոր տեսարաններով ու ձայներով, նրանք չտեսան անհոգ մանկություն: Փոխարենը` նրանք վկան եղան իրենց եղբայրների ու հայրերի սխրանքին, իրենց մայրերի ու քույրերի, իրենց տատերի ու պապերի, մի խոսքով` համաժողովրդական սխրանքին», - նշել է նա:

Սարգսյանի խոսքերով՝ Արցախի ինքնապաշտպանական պատերազմը, որպես վավերագիր, արդեն դասագրքերի մեջ է, բայց «առաջին հերթին այն մեր սրտերում է` իր ողջ դրամատիզմով ու հերոսականությամբ»:

«Վաղը ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության տոնն է: Տոնն է մարդու և ազգի ազատության, տոնն է մարդու և ազգի արժանապատվության, տոնն է ոտնահարված իրավունքների վերականգնման, տոնն է պատմական արդարության հաղթանակի: Սեփական տանը ազատ ու ապահով ապրելու, իր երեխաներին հարազատ մշակույթի ու եկեղեցու ծոցում մեծացնելու իրավունքը յուրաքանչյուրին տրված է ի վերուստ: Ոչ պայքարով ու տառապանքներով լի դարերը, ոչ հայահալած բռնապետության տասնամյակները չկարողացան և չէին կարող կոտրել մեր վճռականությունը, չկարողացան և չէին կարող նաև խլել մեր իրավունքը», - հայտարարել է Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ այն դաժան, տևական ու հրեշավոր պատերազմը կարող էր հուսահատության հասցնել ում ասես, բայց ոչ արցախցուն: «Արցախի ինքնապաշտպանական ջոկատներն իրե՛նք հուսահատության հասցրին և խուճապահար փախուստի մատնեցին նրանց, ովքեր մեր գեղատեսիլ ու հարուստ երկրամասը վերածել էին դժոխքի: Սպանդ, ավեր ու թալան, էթնիկ զտումներ, խաղաղ բնակչության բնաջնջում` ահա աշխարհի աչքի առաջ ինչով էր զբաղված այն ուժը, որ պաշտոնապես կոչվում էր Ադրբեջանի հանրապետության զինված ուժեր: Իսկ մեզ համար ելուզակների ու վարձկանների այդ հեղեղը պատմական փորձություն էր, որ մեզ այլընտրանք չէր թողել. կամ մենք փորձության կրակների միջից պետք է դուրս գայինք թրծված, ավելի ամրացած, կամ պետք է դադարեինք լինել: Մենք ընտրեցինք կյանքը, և այսօր մենք տոնում ենք կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ», - ասել է ՀՀ նախագահը:

Կրկին շնորհավորելով բոլորին մեծ տոնի առթիվ՝ ՀՀ նախագահը նշել է, որ Արցախն աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է, եթե ոչ ամենագեղեցիկը: «Լինել այս հող ու ջրի զավակը, արդեն բախտավորրություն է, իսկ այստեղ ապրել ազատ ու ապահով` կրկնակի երջանկություն է: Ես համոզված եմ, որ տեսանելի ապագայում լուծված են լինելու բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, և Արցախ աշխարհն ավելի մեծ շուքով տոնելու է ավելի մեծ հոբելյաններ: Կեցցե՛ ազատ Արցախը», - հայտարարել է նա:

Սարգսյանը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին, մաղթել նրանց և բոլոր ներկաներին` առողջություն, հաջողություն և խաղաղություն ինչպես մեր սահմաններում, այնպես էլ հայոց ընտանիքներում:

ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։