486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մբամբան վաղուց էր ցանկանում մրցել «կատաղի ցուլ» Դարչինյանի հետ և երկու ամիս պատրատվել է մենամարտին
15:34
01 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի, /Նովոստի-Արմենիա/. Հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Էվանս Մբամբան հինգշաբթի հայ լրագրողներին հայտարարել է, որ երկար տարիներ է երազում մրցել աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ, ով մարզաշխարհում հայտնի է «կատաղի ցուլ» մականունով:

IBF, WBA, WBC և IBO վարկածներով աշխարհի ութակի չեմպիոն, գերթեթև քաշային կարգում IBF, WBA և WBC վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն Դարչինյանը (40 մենամարտ, 37 հաղթանակ) Երևանում սեպտեմբերի 3-ին 12-ռաունդանոց մենամարտ կանցկացնի հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Էվանս Մբամբայի դեմ (19 մենամարտ, 18 հաղթանակ): Մենամարտն անցկացվում է «Հայաստան և աշխարհ» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում: Մրցակցին ընտրել է Բռնցքամարտի միջազգային կազմակերպությունը (IBO), քանի որ այս մենամարտում Դարչինյանը պետք է պաշտպանի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:

«Երկար տարիների ընթացքում ես երազում էի մրցել Վիկ Դարչինյանի հետ և շատ ուրախ եմ, որ իմ երազանքն իրականացավ», - Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մբամբան:

Նա շնորհակալություն հայտնեց մենամարտի բոլոր կազմակերպիչներին: «Գիտակցում եմ, որ Վիկը շատ լուրջ մրցակից է, այդ պատճառով ութ շաբաթվա ընթացքում ես ջանասիրաբար պատրաստվում էի այս մենամարտին», - ասաց հարավաֆրիկացի բռնցքամարտիկը:

Մբամբայի մարզիչ Նիկոլա Դուրադան նշեց, որ մենամարտը կազմակերպվել է բավականին բարձր մակարդակով՝ ավելացնելով, որ իրենց համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում:

«Կազմակերպչական հարցերը չափազանց կարևոր են մեզ համար, քանի որ մեր բռնցքամարտիկը միակ պարտությունը կրել է Մեքսիկայում հենց կազմակերպիչների անորակ աշխատանքի պատճառով, ովքեր ստիպեցին մեզ մի քանի անգամ հեռանալ երկրից և կրկին վերադառնալ», - նշեց մարզիչը:

Նշելով, որ հիացած է Հայաստանով՝ Դուրադան կատակով ավելացրեց, որ «Արարատը պատկանում է հայերին, սակայն համոզված չէ, որ չեմպիոնական գոտին կմնա այստեղ»:

Դարչինյանն իր հերթին հայտարարեց, որ միանշանակ տրամադրված է հաղթանակի՝ ընդգծելով, որ հանդիսատեսին իսկական շոու է սպասում:

Вик Дарчинян«Խոստանում եմ, որ մենամարտի ժամանակ ձեզ բազմաթիվ անակնկալներ են սպասում, ես մենամարտին պատրաստվել եմ երկու անգամ ավելի երկար, քան իմ մրցակիցը և պատրաստ եմ հաղթանակ տանել իմ հայրենիքում», - ասաց Դարչինյանը:

Նրա խոսքերով՝ մենամարտի կազմակերպումը կապված է մեծ ծախսերի հետ, և այս մենամարտն անցկացվում է Հայաստանում հովանավորների շնորհիվ:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցակցիս՝ մենամարտին մասնակցելու համաձայնություն տալու համար, քանի որ ոչ բոլոր բռնցքամարտիկներն են համաձայնում մրցել ինձ հետ: Այս քայլը խոսում է իմ մրցակցի պատրաստվածության և խիզախության մասին», - հայտարարեց Դարչինյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։