485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
ՀՀ ԱԻՆ ղեկավարը գլխավորում է «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը
19:40
31 Օգոստոսի 2011

Նախօրեին անցկացված ԱՌՆԱՊ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը միաձայն ընտրվեց «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի նախագահ, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Բացի այդ, ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն միաձայն ընտրվեց Հայաստանում Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչ Մովսես Պողոսյանը, իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց ՀՀ ԱԻՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանը:

Հայաստանը դարձավ տարածաշրջանի առաջին երկիրը, որը մշակեց աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ, որի հիմնական նպատակն է՝ օգնել ԱՌՆ ազգային համակարգի ստեղծմանն ու զարգացմանը` յուրաքանչյուր երկրի պահանջներին համապատասխան:

Հաղորդագրության համաձայն, նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ղեկավար կազմի, Ոստիկանության, ԶՈՒ գլխավոր շտաբի, Ֆինանսների ու Տարածքային կառավարման նախարարությունների, Ազգային անվտանգության խորհրդի և Հայաստանում Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչներ:

«Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը (Fund for Disaster Risk Reduction National Platform) ստեղծվել է Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2010 թվականի դեկտեմբերին աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների ֆինանսավորման համար։

Ազգային պլատֆորմի միջոցները կձևավորվեն նյութական կամավոր մուտքերի հաշվին, կառույցի հիմնական նպատակներն են, մասնավորապես, աղետների ռիսկերի կրճատման ռազմավարության մշակման օժանդակությունը, օրենսդրական դաշտի արդիականացումն ու զարգացումը, գիտական և կրթական ներուժի զարգացման, հասարակության իրազեկվածության օժանդակության ցուցաբերումը,  արտակարգ իրավիճակների կանխարգելման և կասեցման միջոցառումների անցկացումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։