486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 15 արտասահմանյան ընկերություն
15:59
31 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Տասնհինգ արտասահմանյան ընկերություններ հայտեր են ներկայացրել Հայաստանի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման մրցույթի մասնակցության համար, նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ելույթի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Օգոստոսի 2-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Երևան-Աշտարակ (11,7 կմ), Երևան-Արարատ (38 կմ) և Աշտարակ-Թալին (42 կմ) ավտոճանապարհների հատվածների վերանորոգման և բարելավման, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցման ներդրումային նախագծի առաջին և երկրորդ ծրագրերի կապալառու կազմակերպության ընտրության միջազգային բաց մրցույթ է հայտարարել։ Մրցույթի արդյունքները ծրագրվում է հրապարակել ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին։

«Ծրագրվում է ճանապարհի շինարարական աշխատանքները սկսել այս տարի»,- Սարգսյանի խոսքն են մեջբերում հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից։

Կառավարության ղեկավարը նշել է , որ տվյալ նախագծի ընդհանուր արժեքն աննախադեպ է Հայաստանի ծավալի համար, այն  գնահատվում է 1,5 միլիարդ դոլար: Նա նաև ընդգծել է, որ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը  համապատասխանելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին։
ՀՀ կառավարությունը 2010 թ.-ի հունվարի 14-ին հավանություն է տվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության ներդրումային ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Զարգացման ասիական բանկի միջև 500 մլն դոլար ընդհանուր գումարի շրջանակային ֆինանսական համաձայնագրին:

70 մլն դոլար չափով ԱԶԲ առաջին տրանշի շրջանակներում, որի վերաբերյալ վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2009թ.-ի հոկտեմբերի 12-ին, ծրագրվում է վերանորոգել Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ ավտոճանապարհները։ 210 մլն դոլար ծավալ ունեցող երկրորդ տրանշով, որի վերաբերյալ վարկային պայմանագիրը ստորագրվել էր 2011թ.-ի մայիսի 30-ին, վերականգնվելու է Աշտարակ-Թալին մայրուղին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: