483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում զգոն լինել Գիտելիքի օրը
14:09
31 Օգոստոսի 2011

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում բոլոր դպրոցականներին և նրանց ծնողներին հատուկ զգոնություն ցուցաբերել նոր ուսումնական տարեսկզբին, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը։

Ըստ ավանդույթի՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-10-ն անվտանգ երթևեկության տասնօրյակ է հայտարարում, որն անցկացվում է «Ուշադրություն, երեխաներ են» կարգախոսով։

«Առաջին հերթին շնորհավորում եմ բոլոր դպրոցականներին, ուսանողներին և ծնողներին նոր ուսումնական տարվա առթիվ, և այս տարի բոլորին մաղթում եմ խուսափել ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Այդ նպատակով մենք կանենք ամեն անհրաժեշտը՝ փողոցների և ուսումնական հաստատությունների մոտ տրանսպորտի երթևեկության անվտանգ անցում ապահովելու համար»,- հայտնեց Սարգսյանը։

Ըստ նրա՝ Ճանապարհային ոսստիկանության աշխատակիցներն անխափան և անվտանգ երթևեկություն ապահովելու համար կանցնեն ճանապարհների պարեկային ռեժիմի։ «Այդ միջոցառումներն իսկապես արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ծնողներն առաջին հերթին իրենց երեխաներին սովորեցնեն ճիշտ անցնել ճանապարհը»,- ընդգծեց Սարգսյանը։

Նա նաև կոչ արեց ուսանողների ծնողներին չվստահել ավտոմեքենաներն իրենց երեխաներին, ովքեր չունեն վարորդական իրավունք, որպեսզի խուսափեն ՃՏՊ-ից։

Բերված վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարի սեպտեմբերի 1-10-ը երեխաների մասնակցությամբ վեց ՃՏՊ է գրանցվել, որի հետևանքով մեկ երեխա է մահացել, ևս վեցը տուժել են։

«Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի այս տասնօրյակում խուսափենք ՃՏՊ-ի դեպքերից, և սեպտեմբերի 10-ից հետո կշարունակենք կարգավորել դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից երթևեկությունը»,- նշեց Սարգսյանը։

Ծառայության պետը բերել է 2011թ.-ի առաջին 7 ամիսների ՃՏՊ ընդհանուր վիճակագրությունը, որոնց ընթացքում վիճակագրական տվյալների համաձայն ՃՏՊ-ի 1135 դեպք է գրանցվել, որոնց հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 1697 մարդ, 150-ը մահացել է։

«Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ի քանակն ավելացել է 143-ով, բայց անհրաժեշտ է նշել այն փաստը, որ ԱՊՊԱ-ի ներմուծմամբ ավելի հաճախակի է դարձել նաև ավտոմեքենաների վթարների գրանցումը, ինչն ազդել է այդ տվյալների աճի վրա»,- նշեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։