486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԿ-ը 2012թ.-ի ընտրություններից հետո խորհրդարան անցնելու հնարավորություններ ունի. ՀՀԿ փոխնախագահ
13:38
31 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հնարավորություններ ունի հաջորդ գումարումից հետո անցնել ՀՀ ազգային ժողով, կարծում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

ՀՀ հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ին։

Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Սահակյանը, այսօրվա դրությամբ պարզ է, որ ընտրություններին կմասնակցեն ինչպես կոալիցիոն կուսակցությունները, այնպես էլ ընդդիմադիր ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն» կուսակցությունը։

«ՀԱԿ-ը, ինչպես բոլոր մնացած ուժերը, հնարավորություն ունի հաջորդ գումարումից հետո անցնել ՀՀ ազգային ժողով, և ամեն ինչ կախված է թեկնածուներից, որոնց կներկայացնի ՀԱԿ-ը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Սահակյանը կարծում է, որ եթե ՀԱԿ-ի նախընտրական ցուցակների մեջ նաև ընդգրկվեն Հայոց համազգային շարժման ներկայացուցիչները, ՀԱԿ-ի հնարավորությունները զգալիորեն կբարձրանան, և կոնգրեսը կկարողանա 8-10 պատգամավորական մանդատ ստանալ։

Ընդհանուր առմամբ խոսելով առաջիկա աշնան մասին՝ Սահակյանը նշեց, որ Հայաստանում ակտիվ և կայուն քաղաքական աշուն է սպասվում։ «Կարծում եմ՝ աշունն ակտիվ և կայուն կլինի, քանի որ քաղաքական ուժերի հիմնական մասը հենց այդ ճանապարհով է գնում։ Սակայն իրավիճակն ավելի պարզ կդառնա, երբ քաղաքական դաշտում բոլոր խաղացողները հայտնվեն»,- ասաց նա։

Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծվել է 2008թ. օգոստոսի 1-ին՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:  ՀԱԿ-ի կազմում են կան մոտ 20 կուսակցություններ և կազմակերպություններ: Կոնգրեսի հիմնական պահանջն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։