487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոալիցիայի և ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև երկխոսությունը կվերսկսվի. ՀՀԿ փոխնախագահ
13:30
31 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կոալիցիայի և ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև երկխոսությունը չի ընդհատվել և կվերսկսվի ապագայում, համոզված է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Կոալիցիայի ներկայացուցիչների հետ ընդդիմության հերթական հանդիպումը պետք է սկսվեր անցած ուրբաթ։ Սակայն ՀԱԿ-ը հայտնեց, որ աննպատակահարմար է համարում կոալիցիոն ուժերի հետ երկխոսության տվյալ ռաունդին մասնակցությունը։ Ավելի ուշ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ Կոնգրեսի երաշխավորությամբ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին (ում ձերբակալել էին Ոստիկանության հետ ընդհարումից հետո) ձերբակալությունից ազատ արձակելու մասին նախնական պայմանավորվածության խախտման պատճառով դադարեցրել է իշխող ՀՀ կոալիցիայի հետ բանակցություններում իր մասնակցությունը։

«Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա երկխոսությունը մինչ օրս շարունակվում է, քանի որ և հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով բավականին լուրջ քննարկումներ են ընթանում: Պարզապես փոխվել են ձևաչափն ու մթնոլորտը, այնուամենայնիվ արդյունքները նույնն են, քանի որ մարդիկ փորձում են ներկայացնել իրենց տեսակետները», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սահակյանը:

Նա նաև նշեց, որ ՀԱԿ-ը չպետք է մեղադրանքներ ներկայացնի կոալիցիային երկխոսության դադարեցման կապակցությամբ, քանի որ հենց «երկխոսությունն է կարողացել հանել նրանց քաղաքական ճահճից և բերել քաղաքական դաշտ»:

Խոսելով պատճառների մասին, որոնցով կոալիցիան համաձայնեց երկխոսության, Սահակյանը նշեց, որ իշխանությունները գիտակցում են, որ երկխոսությունը չափազանց անհրաժեշտ է ժողովրդին, որը կկարողանա ավելի լավ կողմնորոշվել երկրի քաղաքական իրավիճակում և դառնալ քաղաքական կյանքի մասնակից:

ՀՀԿ խմբակցության ղեկավարn ընդհանուր առմամբ դրական է գնահատել ՀԱԿ-ի և կոալիցիայի երկխոսությունը՝ ընդգծելով, որ Հայաստաի կոալիցիայի գոյության ժամանակաշրջանում ցանկացած քաղաքական ուժի հետ երկխոսություն վարելու մերժման դեպքի չի եղել:

Միաժամանակ Սահակյանը խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ հայտարարություններից այն մասին, թե երկխոսությունը փակուղի է մտել՝ հիշեցնելով, որ բանակցությունների նպատակը ժողովրդի նպատակների և կարիքների քննարկումն է:

Այնուհետև ՀԱԿ-ի հետ բանակցություններում Հայաստանի իշխող կոալիցիան ներկայացնող աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել, որտեղ ափսոսանք է հայտնում ՀԱԿ վերջին գործողությունների հետ կապված, և ընդգծվում է երկխոսությունը շարունակելու վերաբերյալ կոալիցիայի պատրաստակամությունը։ Աշխատանքային խումբը նշեց, որ այդ կարևոր քաղաքական գործընթացի հետ չի կապել, չի կապում և չի կապի միջադեպին մասնակից  երիտասարդի (Առաքելյանի) հանդեպ խափանման միջոցի փոփոխությունը, քանի որ այն լիովին գտնվում է իրավական հարթությունում։

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցություններն ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:-

ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։