477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Երեք հայ ընդդիմադիրների գործով նախաքննությունն ավարտվել է. թերթ
11:37
31 Օգոստոսի 2011

Ավարտվել է ՀԱԿ-ի երեք ակտիվիստներ Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Տիգրան Առաքելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նրանք ձերբակալվել էին օգոստոսի 9-ին ոստիկանության հետ ընդհարումից հետո, գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով ոստիկանության քննչական վարչության տեղեկատվությանը:

«Եթե վերահսկող դատախազը գործը հաստատի, ապա այն առաջիկայում կուղարկվի դատարան՝ ըստ էության քննելու», - նշվում է հոդվածում:

Օգոստոսի 9-ի երեկոյան Երևանում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի 7 ներկայացուցիչների` Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Վահագն Գևորգյանի, Սարգիս Գևորգյանի Արեգ Գևորգյանի Արտակ Կարապետյանի,Սահակ Մուրադյանի և ոստիկանության աշխատակիցների միջև ընդհարում է տեղի ունեցել: Արդյունքում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներըբերման էին ենթարկել ոստիկանության բաժին: Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ «Խուլիգանություն» և «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողություններ կիրառելը» հոդվածներով։

Օգոստոսի 12-ին դատարանի որոշմամբ յոթ ձերբակալվածներից երեքը դատապարտվել են երկու ամիս ազատազրկման, մնացածն ազատվել են դատարանի դահլիճից (նրանցից մեկը՝ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ)։

Հայաստանի վերաքննիչ դատարանը օգոստոսի 19-ին հաստատել է Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի ազատ արձակման մասին փաստաբանների միջնորդությունը, ընդ որդում Արտակ Կարապետյանն ազատ է արձակվել 3 մլն դրամի (8,1 հազար դոլար) չափով գրավի դիմաց: Միաժամանակ վերաքննիչ դատարանը մերժել է ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:

Այս իրավիճակում ՀԱԿ-ը հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը Հայաստանի իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ բանակցություններին ՀԱԿ-ի երաշխավորմամբ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու մասին նախնական պայմանավորվածությունները խախտելու պատճառով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: