480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
2011թ.-ին Երևանի պետական համալսարանի առկա ուսուցման բաժին է ընդունվել 693 դիմորդ. ռեկտոր
15:06
30 Օգոստոսի 2011

2011թ.-ին Երևանի պետական համալսարանի բակալավրի առկա ուսուցման բաժին է ընդունվել 693 դիմորդ, ասաց բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

2011թ.-ին հայկական բուհերի դիմորդների քիչ քանակն աննախադեպ է երկրի համար՝ դպրոցների շրջանավարտների բացակայության պատճառով: Դա պայմանավորված է կրթական բարեփոխումներով, հատկապես՝ Հայաստանի անցմամբ միջնակարգ կրթության 12-ամյա համակարգի:

«Ընդունվողների քանակի վերաբերյալ որոշ պարզաբանումներ կլինեն: Հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր վերցնեն իրենց գործերը, բացի այդ, այդ թվի մեջ չեն մտնում արտերկրի քաղաքացիների ընդունման ցուցանիշները, և ընդհանուր քանակը կարող է ևս 30-40-ով ավելանալ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սիմոնյանը:

Ըստ նրա՝ ընդունվողների մեծամասնությունը կսովորի կրթության անվճար համակարգում, սակայն վճարովի տեղեր կան իրավաբանական, պատմական, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում:

«Իրավաբանական ֆակուլտետում, օրինակ՝ անվճար տեղեր չկան, և այդ ֆակուլտետում ընդունված շուրջ 100 ուսանողները վճարովի համակարգով են սովորելու»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ այդ ֆակուլտետում սովորելու տարեկան վճարը կազմում է 700 հազար դրամ (1900 դոլար):

Միաժամանակ ռեկտորն ընդգծեց, որ գալիք ուսումնական տարում ուսման վճարի փոփոխություններ նախատեված չեն: «ԵՊՀ-ն վաղուց արդեն փոփոխություններ չի մտցրել ուսման վարձի հարցում, և մենք դեռ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ դա պայմանավորված է նրանով, որ առկա վճարը համապատասխանում է հասարակության սոցիալական և տնտեսական դրությանը:

Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ այն պատճառով, որ դիմորդների, և համապատասխանաբար բուհ ընդունվողների քանակը կրճատվել է, պետական ֆինանսավորումը չի կրճատվել, և մնացել է ինչպես նախկինում: «2011-2012 ուսումնական տարում ԵՊՀ ֆինանսավորման ծավալը նույնպես, ինչպես անցած տարի կազմում է շուրջ 7 մլրդ դրամ (19 մլն դոլար), որոնցից 30 տոկոսը բաժին է հասնում պետական ֆինանսավորմանը»,- պարզաբանեց նա:

Ռեկտորը նշեց, որ առավել շատ դիմորդներն ընդունվել են իրավաբանական, պատմական, միջազգային հարաբերությունների, հայ բանասիրության, կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արտասահմանյան լեզուների ֆակուլտետներ:

Միաժամանակ նա տարօրինակ է համարել տնտեսական մասանգիտությունների դիմորդների քիչ քանակը, և ասել, որ այդ միտումը նկատվում է ոչ միայն ԵՊՀ-ում, այլ նաև Հայկական պետական տնտեսագիտական համալսարանում:

«Մեզ համար մտահոգություն պետք է առաջացնի բնական գիտությունների հատվածը, հատկապես այնպիսի մասնագիտությունները, ինչպիսիք են՝ քիմիան, կենսաբանությունը, երկրաբանությունը, ֆիզիկան, ռադիոֆիզիկան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նման իրավիճակ է ստեղծվում այդ մասնագիտությունների հանդեպ դիմորդների հետաքրքրության անկման պատճառով, ինչը համապատասխանում է համաշխարհային միտումին:

Որպես ամփոփում Սիմոնյանը նշեց, որ հաջորդ ուսումնական տարում ԵՊՀ-ում առաջին կուրսեցի ուսանողների քանակի 20-25 տոկոսով ավելացում է ակնկալվում:

Ինչպես օգոստոսի 3-ին Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստից հետո տեղեկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում, 2011-2012 ուսումնական տարում հայկական բուհերի ուսանող կդառնա 2150 դիմորդ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։