486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Վիկ Դարչինյանը հայտնում է, որ Մբամբայի հետ մենամարտում պարտվելու իրավունք չունի
13:52
30 Օգոստոսի 2011

IBO վարկածով թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի դեմ մենամարտում իրավունք չունի պարտվելու:

IBF, WBA, WBC և IBO վարկածներով աշխարհի ութակի չեմպիոն, IBF, WBA և WBC վարկածներով գերթեթև քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Դարչինյանը (40 մրցապայքար, 37 հաղթանակ) սեպտեմբերի 3-ին Երևանում 12 ռաունդով մենամարտ կանցկացնի հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի դեմ (19 մրցապայքար, 18 հաղթանակ): Մրցապայքարն անցկացվում է «Հայաստանն ընդդեմ աշխարհի» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում: Սիրողական կարիերայի ավարտից հետո առաջին անգամ Դարչինյանը մենամարտ կանցկացնի Հայաստանում:

«Ինձ համար շատ կարևոր է հաղթանակ տանել հայ երկրպագուների աչքի առջև, այդ պատճառով պատրաստվածությանը ես առավելագույն պատասխանատվությամբ եմ մոտեցել: Այս մենամարտը ես կապում եմ Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ապագայի հետ, և ես պարտվելու իրավունք չունեմ»,- ասաց Դարչինյանը՝ ավելացնելով, որ անշլագ է ակնկալում:

Միաժամանակ նա նշեց, որ պատրաստվում է իր հաղթանակը նվիրել Հայաստանի և Արցախի անկախության 20-ամյակին:

Ըստ նրա՝ հակառակորդի ընտրությունն իրականացվել է Բռնցքամարտի միջազգային կազմակերպության (IBO) կողմից, քանի որ այդ մրցապայքարում նա պետք է պաշտպանի IBO վարկածով չեմպիոնական գոտին:

«Հարավաֆրիկացի Էվանս Մբամբան 29 տարեկան է: Նա վատ բռնցքամարտիկ չէ, ագրեսիվորեն է կռվում և մինչև հիմա միայն մեկ պարտություն ունի: Բայց ես պարտավոր եմ տանը պաշտպանել իմ չեմպիոնական գոտին»,- ընդգծեց Դարչինյանը:

Ինչ վերաբերում է կազմակերպչական հարցերին, ապա ըստ նրա՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի կազմակերպման համար շուրջ 1 մլն դոլար է ծախսվել:

«Առանց երկրի նախագահի (Սերժ Սարգսյանի) աջակցության, հովանավորների՝ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի, Արա Աբրահամյանի, Հովիկ Հովսեփյանի, նման շոու անհնար էր կազմակերպել: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սերժ Սարգսյանին, ով, կարելի է ասել, օրհնեց ինձ առաջիկա շոուի կազմակերպման համար»,- ասաց բռնցքամարտիկը:

Միաժամանակ նա նշեց, որ առաջին անգամ Հայաստանում  նման մակարդակի միջոցառման անցկացումը հեշտ չէր, և կազմակերպիչները մի շարք բարդությունների են հանդիպել, այդ թվում նաև այն պատճառով, որ երեկոյի գրեթե բոլոր մասնակիցները, ներառյալ դատավորները, արտերկրից են ժամանելու:

«Անհրաժեշտ է անվտանգություն, բժիշկների առկայություն և բազմաթիվ  այլ կարևոր կազմակերպչական պահեր ապահովել: Շոուն նաև կհեռարձակվի հեռուստատեսությամբ, ընդ որում ոչ միայն Հայաստանում: Հուսով եմ, որ բոլոր հյուրերը, այդ թվում միջազգային բռնցքամարտի աստղերը, գոհ կմնան մեր հյուրընկալ երկրի ընդունելությունից»,- ասաց Դարչինյանը:

Սեպտեմբերի 3-ին Երևանում կայանալիք Դարչինյան-Մբամբա գլխավոր մրցապայքարից բացի, տեղի կունենա նաև հայ մարզիկների մասնակցությամբ ևս 4 մարտ՝ Ազատ Հովհաննիսյանի (56 կգ, պրոֆեսիոնալ բռնցքամարտում դեռ միայն մեկ մենամարտ է անցկացրել), ԱՄՆ-ից Գաբրիել Թոլմաջյանի (60կգ, 12 մարտ, 10 հաղթանակ, որոնցից 3-ը` նոկաուտով, 1 պարտություն, 1 ոչ-ոքի), Բելգիայից Հովհաննես Ժամկոչյանի (59 կգ) և Լիտվայից Ագնեսա Բոժայի (53կգ)։

Նրանց հակառակորդների անունները դեռ հայտնի չեն, միայն հայտնի է, որ նրանք Վրաստանից, Եվրոպայի երկրներից, ԱՄՆ-ից և Մեքսիկայից են։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: