485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Առաջինդասարանցուն դպրոց ուղարկելը Երևանում կարժենա նվազագույնը 50 դոլար. սոցիոլոգ
13:13
30 Օգոստոսի 2011

Առաջինդասարանցու համար անհրաժեշտ հագուստի և դպրոցական պարագաների գնման նվազագույն ծախսերը Երևանում կազմում են 17 հազար դրամ (ավելի քան 46 դոլար), երեքշաբթի լրագրողներին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

«Կենտրոնի աշխատակիցները ծանոթացան Երևանի մի շարք շուկաների և ոչ թանկ խանութների տեսականու հետ և պարզեցին, որ առաջինդասարանցու կոշիկի նվազագույն արժեքը 4 հազար դրամ է (մոտ 11 դոլար), հագուստը (կիսաշրջազգեստը կամ տաբատն ու վերնաշապիկը)՝ 3 հազար դրամ (մոտ 8 դոլար), պայուսակն արժե 4 հազար դրամ, դպրոցական պարագաները՝ 3 հազար»,- ասաց սոցիոլոգը՝ հավելելով, որ ևս 3 հազար դրամ էլ պահանջվում է այլ մանր ծախսերի համար։

Բացի այդ, սոցիոլոգի խոսքով, առաջինդասարանցու համար գրասեղանը կարժենա մոտ 25 հազար դրամ (մոտ 67,9 դոլար), իսկ բջջային հեռախոսը՝ նվազագույնը 13 հազար դրամ (մոտ 35,3 դոլար)։

«Այսօր ծնողների մեծամասնությունը երեխաների համար բջջային հեռախոսներ է գնում, որպեսզի միշտ կապի մեջ լինեն»,- նշեց Ադիբեկյանը։

Այսպիսով, երեխային դպրոցի պատրաստելը ընդհանուր առմամբ կազմում է 55 հազար դրամ, ինչը սոցիոլոգի հաշվարկներով, կազմում է ամսական միջին աշխատավարձի մոտ կեսը։

«Սա մեծ ծանրություն է ընտանեկան բյուջեի համար, քանի որ Հայաստանի բնակչության միայն 15 տոկոսն է ապահով ապրում, մնացած 85 տոկոսը նյութական տարբեր դժվարություններ է կրում։ Ավելի պրակտիկ ծնողներն անհրաժեշտ ապրանքները գնում են տարվա ընթացքում, սակայն, մեծամասնությունն անում է դա վերջին պահին»,- ընդգծեց նա։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրում ընթացիկ տարվա հուլիսին ամսական անվանական միջին աշխատավարձը կազմել է 120,8 հազար դրամ (մոտ 330 դոլար)՝ աճելով 2010 թվականի հուլիսի համեմատ 6,7 տոկոսով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։