478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ավստրիացի ուխտավորներին
18:05
29 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է 37 ավստրիացի ուխտավորների՝ հայր Էդմունդ Մուխրերի գլխավորությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:  

Խմբի Հայաստան այցելության նպատակը հայ ժողովրդի հոգևոր և մշակութային արժեքներին հաղորդակից դառնալն է:

Ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց խմբի անդամներին:

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձավ Ավստրիայում իր ուսումնառության տարիներին և հիշողություններին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց նաև ուխտավորներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական և էկումենիկ կյանքին: 

Հանդիպմանը ներկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կաթոլիկ ուխտավորներին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հարաբերությունները Քույր Եկեղեցիների, մասնավորապես Կաթոլիկ Եկեղեցու հետ, տեղեկացրեց երկու Եկեղեցիների միջև առկա համագործակցության մասին սոցիալական ոլորտում:

Հանդիպումից հետո ուխտավորները Մայր Տաճարում մասնակցեցին Սուրբ Պատարագի արարողությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: