481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխանությունները դիտավորյալ ձգձգում են կոալիցիայի և ընդդիմության բանակցությունների գործընթացը. ՀԱԿ անդամ
17:12
29 Օգոստոսի 2011

ՀՀ իշխանությունները դիտավորյալ ձգձգում են ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և կոալիցիոն ուժերի միջև բանակցությունների գործընթացը, հայտնեց ՀԱԿ անդամ Մանուկ Սուքիասյանը։

«Հենց այդ նպատակով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մինչև հիմա կալանքի տակ է, այն ժամանակ, երբ մնացած վեց կալանավորներին արդեն ազատ են արձակել։ Նման երևույթը բացատրություն չունի և իշխանությունների կողմից մտածված քայլ է»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Սուքիասյանը։

Ըստ նրա՝ ՀԱԿ-ը չի շարունակի երկխոսությունը, քանի դեռ Տիգրան Առաքելյանն ազատ չի արձակվի։ «Բոլորովին հաճելի չէ հետևել, որ Ոստիկանության պետը իր ուշադրությունը սևեռել է այդ դեպքի վրա, և նույնիսկ լրագրողների համար հատուկ հայտարարությամբ է հանդես եկել»,- նշեց նա։

Ըստ Սուքիասյանի՝ եթե տվյալ միջադեպը չլիներ, ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը 2-3 հանդիպումից հետո հստակ արդյունքներ կտար, համատեղ որոշումներ կընդունվեին, բայց «դա շահավետ չէ կոալիցիայի համար, և բանակցությունների ընթացքը սկսվեց սրվել և ձգձգվել»։

Բացի այդ, ՀԱԿ ներկայացուցիչը հերքեց կալանավորված ակտիվիստների կողմից կանխամտածված սադրանքի հնարավորությունը։ «Նման սադրանքները մեզ պետք չեն։ Մենք չենք դիմում արմատական միջոցների, բայց եթե  կոալիցիան չպահի իր խոստումը և չազատի վերջին կալանավորին, մենք ստիպված կլինենք վերջնականորեն դադարեցնել բանակցությունները»,- ասաց նա։

«P.Art» փիառ-ընկերության տնօրեն, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր հերթին նշեց, որ կանխատեսել էր իրադարձությունների նման ընթացքը։ «Ես գիտեի, որ ՀԱԿ-ի կողմից սադրանքները պարտադիր կլինեն։ Որքան մոտ է ընտրությունների օրը, այդքան ուժեղ կլինի իշխանությունների և ընդդիմության միջև հարաբերությունների ալիքը»,- նշեց նա։

Կոալիցիայի ներկայացուցիչների հետ ընդդիմության հերթական հանդիպումը պետք է սկսվեր անցած ուրբաթ ժամը 10։00-ին։ Սակայն ՀԱԿ-ը հայտնեց, որ աննպատակահարմար է համարում կոալիցիոն ուժերի հետ երկխոսության տվյալ ռաունդին մասնակցությունը։ Հայտարարությունն արդեն ընթերցվել էր ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանի կողմից՝ ՀՀ կառավարության ընդունելության տանը հավաքված կոալիցիայի պատվիրակների համար։  

Ավելի ուշ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ Կոնգրեսի երաշխավորությամբ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին (ում ձերբակալել էին Ոստիկանության հետ ընդհարումից հետո) ձերբակալությունից ազատ արձակելու մասին նախնական պայմանավորվածության խախտման պատճառով դադարեցրել է իշխող ՀՀ կոալիցիայի հետ բանակցություններում իր մասնակցությունը։

Այնուհետև ՀԱԿ-ի հետ բանակցություններում Հայաստանի իշխող կոալիցիան ներկայացնող աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել, որտեղ ափսոսանք է հայտնում ՀԱԿ վերջին գործողությունների հետ կապված, և ընդգծվում է երկխոսությունը շարունակելու վերաբերյալ կոալիցիայի պատրաստակամությունը։

Աշխատանքային խումբը նշեց, որ այդ կարևոր քաղաքական գործընթացի հետ չի կապել, չի կապում և չի կապի միջադեպին մասնակից  երիտասարդի (Առաքելյանի) հանդեպ խափանման միջոցի փոփոխությունը, քանի որ այն լիովին գտնվում է իրավական հարթությունում։

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցություններն ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:-

ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: