484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների իշխող կուսակցությունների երիտասարդական թևերը ծաղկաձորյան ֆորումում պայմանավորվել են համագործակցել
16:59
29 Օգոստոսի 2011

ԱՊՀ և Բալթյան երկրների իշխող կուսակցությունների երիտասարդական թևերի միջև համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել «Ծաղկաձոր 2011» ԱՊՀ երկրների երիտասարդական կրթական միջազգային առաջին ֆորումի շրջանակներում, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։

«Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության հովանու ներքո օգոստոսի 20-30-ը Ծաղկաձորում անցկացվող ֆորումին մասնակցել է Հայաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների երիտասարդության շուրջ 1200 ներկայացուցիչ։

Ըստ Էնֆիաջյանի՝ փաստաթղթին կարող է միանալ հետխորհրդային տարածության ցանկացած երիտասարդական կազմակերպություն։ Էնֆիաջյանն ընդգծեց, որ ֆորումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունեցող  միջազգային կապեր հաստատելու հարթակ է։

Մամուլի ասուլիսի ժամանակ ֆորումի վերաբերյալ իր տպավորությունները ներկայացրեց ՌԴ երիտասարդական կառավարության հետազոտական խորհրդի անդամ, Կալինինգրադի մարզի «Եդինայա Ռոսիա» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտյոմ Լելակովը։ Նա ընդգծեց ֆորումի նշանակությունը որպես ընդարձակ կրթական հարթակ, որը հնարավորություն է տալիս մի շարք ոլորտներում միջազգային համագործակցության։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ֆորումի ղեկավար Վահան Բաբայանն իր հերթին տեղեկացրեց, որ միջոցառման մասնակիցների թվում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Լատվիայի պատվիրակությունները։

Նա նշեց, որ ֆորումի ընթացքում երիտասարդական քաղաքականության, PR տեխնոլոգիաների, զանգվածային միջոցառումների կազմակերպման, սոցիալական ցանցերում երիտասարդական քաղաքականության թեմայով մի շարք սեմինարներ են անցկացվել։

Ըստ նրա՝ երկուշաբթի միջոցառումների մասնակիցներին այցելեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի խորհրդական Յուրի Մուրդովը՝ սեմինարների բովանդակությանն ու ֆորումի այլ շեշտադրումներին ծանոթանալու նպատակով։

Բաբայանն ավելացրեց, որ Ծաղկաձորում ձեռք է բերվել 2012թ.-ին Սոչիում հաջորդ ֆորումի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն։

Միջոցառման շրջանակներում ՀՀ և Աստրախանի մարզի երիտասարդական կառավարությունների կրթության, գիտության և մշակույթի ոլորտում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել։ Բացի այդ, Հայաստանի և Ռուսաստանի ձեռներեցների երիտասարդական ասոցիացիաները պայմանավորվել են համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր կնքել, ինչը թույլ կտա միջազգային բիզնես կապեր հաստատել և կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։