481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը գերազանցապես կատարել է Քիմիական զենքի արգեման կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները. ՔԶԱԿ գլխավոր տնօրեն
16:49
29 Օգոստոսի 2011

Հայաստանը գերազանցապես կատարել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, այդ կառույցում դեսպան Ձյունիկ Աղաջանյանից հավատարմագրեր ընդունելով՝ ասաց ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումչուն։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին հրամանագիր է ստորագրել Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Ձյունիկ Աղաջանյանին նշանակելու մասին՝ հանրապետությունում Քիմիական զենքի արգելման կազմակերպության մշտական ներկայացուցչի համատեղությամբ։

«Գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՔԶԱԿ-Հայաստան համագործակցության մակարդակը` նշելով, որ Հայաստանը գերազանցապես կատարել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում Ուզումչուն ներկայացրել է կազմակերպության առջև ծառացած խնդիրները` մասնավորապես նշելով, որ ընթանում է բարեփոխումների գործընթաց, որի հաջողությունը կախված է բոլոր անդամ պետությունների ակտիվ մասնակցությունից:

Դեսպան Աղաջանյանը, ներկայացնելով կոնվենցիայի դրույթների իրագործման ուղղությամբ Հայաստանում կատարված քայլերը, ընդգծել է զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարում միջազգային ու տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, կանխարգելիչ միջոցառումների և արդի մարտահրավերներին դիմագրավելու հարցում ճկուն մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997 թվականի ապրիլի 29-ին ՄԱԿ-ի աջակցությամբ, Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի՝ ուժի մեջ մտնելուց հետո, որը պետք է ստորագրվեր 1993 թվականի հունվարին։

Հիմնական խնդիրներն են՝ քիմիական զենքի օգտագործման արգելքի պահպանման, դրա պաշարների վերացման վերահսկողության ապահովումը, խաղաղ քիմիայի բնագավառում համագործակցության զարգացման աջակցությունը, քիմիական զենքից պաշտպանության ապահովման հարցում պետություններին ցուցաբերվող աջակցությունը, քիմիական զենքի չտարածման ապահովումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: