478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԿ-ի հետ երկխոսության կամուրջները դեռ այրված չեն. պատգամավոր
14:15
29 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ երկխոսության կամուրջները դեռ այրված չեն, ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր, ընդդիմության հետ երկխոսության կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը։

«ՀԱԿ-ն ընդամենը դադարեցրել է գործընթացը, կարծում եմ նրանք կվերանայեն և կվերագնահատեն իրենց որոշումը և կվերադառնան կառուցողական երկխոսության։ Մենք բոլորս կոալիցիա ենք, երկրի քաղաքական ուժերը, հասարակությունը պետք է ամեն ինչ անեն դրա համար»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։

Կոալիցիայի ներկայացուցիչների հետ ընդդիմության հերթական հանդիպումը պետք է սկսվեր անցած ուրբաթ ժամը 10։00-ին։ Սակայն ՀԱԿ-ը հայտնեց, որ աննպատակահարմար է համարում կոալիցիոն ուժերի հետ երկխոսության տվյալ ռաունդին մասնակցությունը։ Հայտարարությունն արդեն ընթերցվել էր ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանի կողմից՝ ՀՀ կառավարության ընդունելության տանը հավաքված կոալիցիայի պատվիրակների համար։  

Ավելի ուշ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ Կոնգրեսի երաշխավորությամբ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին (ում ձերբակալել էին Ոստիկանության հետ ընդհարումից հետո) ձերբակալությունից ազատ արձակելու մասին նախնական պայմանավորվածության խախտման պատճառով դադարեցրել է իշխող ՀՀ կոալիցիայի հետ բանակցություններում իր մասնակցությունը։

«Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի կողմից դա այնքան էլ հավասարակշռված և լիովին կշռադատված քայլ չէր։ ՀԱԿ-ն իրեն ազատության և մարդու իրավունքների համար պայքարող մարտիկ էր ներկայացնում, պահանջում էր, որպեսզի քաղաքական և իրավական հարթությունները երբեք չխառնվեն, սակայն ընդդեմ ի հակառակ սեփական հայտարարությունների՝ ինքն է սկսել պահանջել, որ դրանք խառնվեն»,- նշեց Մինասյանը։

Նա նշեց, որ հանդիպումների ընթացքում նաև բուռն քննարկումներ են եղել, բայց դրանց մթնոլորտը շատ բարեկամական է եղել՝ ավելացնելով, որ ուրբաթ տեղի ունեցածը «դուրս էր մեր հանդիպումների մթնոլորտի և տրամաբանության շրջանակներից»։

«Երբ սկսվեցին բանակցությունները, կարծում եմ՝ երկրում շատերն իրական ակնկալիքներ ունեցան, որ երկրի քաղաքական ուժերի ներուժը կուղղվի Հայաստանի առջև դրված խնդիրների լուծմանը, այլ ոչ թե գործընթացների, որոնք վերջնական հաշվով դրական արդյունքներ չեն տա։

Մենք մտածում էինք, որ մասամբ կներկայացնենք մեր մոտեցումները հասարակությանը, և հասարակությունն ինքը կորոշի, թե ով է ճիշտ»,- ասաց Մինասյանը։

Նա նաև նշեց, որ իրադարձությունների նման զարգացման առումով որոշ մտավախություններ ինքն ուներ, քանի որ ՀԱԿ-ում արմատորեն տրամադրված շերտ կա, որը դեմ է այդ քննարկումներին։

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի աշխատանքային խմբին, պատգամավորը նշեց, որ տպավորությունները բացառապես դրական էին։ «ՀԱԿ-ի պատվիրակության անդամները բավականին լուրջ քաղաքական գործիչներ են, ովքեր միասնական և առանց տարաձայնությունների էին գործում, կարծում եմ, որ ամեն դեպքում նրանց մեջքի հետևում ինչ-որ ուժեր եղել են, որոնց դուր չէր գալիս այդ գործընթացը»,- ավելացրեց նա։

Մինասյանը նաև ընդգծեց, որ հեռու է այն մտքից, որ ՀԱԿ-ը դուրս է եկել երկխոսությունից կոալիցիայի փաստաթղթի հետագա քննարկումներից խուսափելու համար։

«Առաջիկա օրերը ցույց կտան, թե ինչու է ՀԱԿ-ն այդպես վարվել և արդյոք նա կվերադառնա՞ կառուցողական դաշտ։ Կարծում եմ, որ այսօր մենք շատ լուրջ և զգայական փուլում ենք գտնվում, և այդ պատճառով ես շատ զգույշ եմ իմ արտահայտությունների և գնահատականների հարցում»,- ավելացրեց նա։

Անդրադառնալով Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ  կոալիցիայի կողմից տրված խոստումների իբր խախտման մասին ՀԱԿ-ի հայտարարությանը՝ պատգամավորը հայտնեց, որ կոալիցիան ոչ մի խոստում չի տվել։

Մինասյանը նաև անհասկանալի անվանեց աշխատանքային խմբերի հանդիպումները ուղիղ եթերով հեռաձարկելու կամ յուրաքանչյուր հանդիպումից հետո ՀԱԿ-ին եթերային ժամ տրամադրելու թեմային վերադառնալու տրամաբանությունը։ «Մենք այդ հարցն արդեն քննարկել ենք և համաձայնության ենք եկել։ Ես կրկին այդ հարցը բարձրացնելու իմաստը չեմ հասկանում։ Ես նախկինում ասել եմ և կկրկնեմ, որ լրագրողների և այլ մարդկանց ներկայությամբ այդ ամենը շոուի կվերածվեր, և կառուցողական քննարկումների փոխարեն մենք միայն քաղաքական հայտարարություններ կլսեինք»,- ավելացրեց նա։

Մինասյանը նաև նշեց, որ ՀԱԿ-ը պետք է ընտրություն կատարի՝ ինչպիսին է իրեն տեսնում հայկական քաղաքական դաշտի խճանկարում՝ կառուցողական դասական կուսակցությու՞ն, թե՞ արմատական ուժ։

Ընդդիմադիր ՀԱԿ-ի և կոալիցիոն ուժերի միջև բանակցությունների առաջին ռաունդն անցկացվել է հուլիսի 18-ին։

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցություններն ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:-

ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Կոնգրեսի հիմնական պահանջն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: