478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Մինասյանը Հայաստանի հավաքական է հրավիրել ռուսական ակումբներում հանդես եկող հինգ ֆուտբոլիստների
13:31
29 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին Անդորրայի (սեպտեմբերի 2-ին) և Սլովակիայի (սեպտեմբերի 6-ին) թիմերի հետ, հաղորդում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հավաքական են հրավիրված դարպասապահներ Ռոման Բերեզովսկին, (Խիմկի, Ռուսաստան) և Գևորգ Կասպարովը (Միկա), պաշտպաններ Սարգիս Հովսեփյանը (Փյունիկ), Ռոբերտ Արզումանյանը (Յագելոնիա, Լեհաստան), Լևոն Հայրապետյանը (Լեխիա, Լեհաստան), Հրայր Մկոյանը (Միկա), Վալերի Ալեքսանյանը (Սանատ Նաֆթ, Իրան), Արթուր Յուսպաշյանն ու Արտակ Եդիգարյանը (Փյունիկ), Դենիս Թումասյանը (Ուրալ), կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյանը (Մետալուրգ, Ուկրաինա), Արթուր Եդիգարյանը (Բանանց), Հենրիխ Մխիթարյանը (Շախտյոր, Ուկրաինա), Էգդար Մալաքյանը (Փյունիկ), Մասիս Ոսկանյանը (Ռոզելար, Բելգիա), Զավեն Բադոյանը (Իմպուլս), հարձակվողներ Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելլին (Մետալուրգ, Ուկրաինա), Էգդար Մանուչարյանը (Ուրալ), Յուրա Մովսիսյանը (Կրասնոդար, Ռուսաստան), Արթուր Սարգսյանը (Շիննիկ, Ռուսաստան):

Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 29-31-ը ուսումնամարզական հավաքակներ կանցկացնի Երևանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները հանդես են գալիս միևնույն խմբում 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Ռուսաստանցիներն Իռլանդիայի ու Սլովակիայի թիմերի հետ միասին 13-ական միավորով զբաղեցնում են առաջատարների եռյակը, իսկ Հայաստանի հավաքականը 8 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։