478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԿ-ը հայտարարում է Հայաստանի կոալիցիայի կողմից նախնական պայմանավորվածությունների խախտման մասին
15:40
26 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիայի հետ բանակցություններին մասնակցությունը դադարեցնելու մասին ՀԱԿ-ի որոշման պատճառը կոալիցիոն պատվիրակության կողմից նախնական պայմանավորվածությունների խախտումն է։

«ՀԱԿ-ը չմեկնաբանեց և չբարձրաձայնեց հինգերորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կոալիցիայի խնդրանքով, որպեսզի չխանգարի գործընթացին։ Սակայն եկել է ժամանակն ամեն ինչ պատմելու, քանի որ պայմանավորվածությունները չեն կատարվել»,- ասաց նա ուրբաթ օրը մամուլի ասուլիսում։  

Զուրաբյանի խոսքով` հինգերորդ հանդիպման ընթացքում ՀԱԿ-ը կոալիցիային ներկայացրեց մի փաստաթուղթ, որում առաջարկում էր կալանքից ազատել օգոստոսի 9-ին Ոստիկանության հետ ընդհարված ընդդիմության ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին և Արտակ Կարապետյանին։

 «Մենք առաջարկեցինք ստորագրել մի փաստաթուղթ, որի համաձայն` կոալիցիան կնպաստի այս երեք ակտիվիստների նկատմամբ խափանման միջոցը փոխելու գործընթացին որպես երաշխիք ՀԱԿ-ի համար, առավել ևս, որ դա որևէ կերպ չի հակասում Քրեական օրենսգրքին»,- ասաց նա։ Սակայն, Զուրաբյանի խոսքով, կոալիցիան հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը՝ միաժամանակ խոստանալով անել ամեն ինչ, որպեսզի նրանց (ձերբակալվածների) նկատմամբ ոչ խտրական մոտեցում ցուցաբերվի։ Սակայն օգոստոսի 26-ի առավոտյան ակնհայտ դարձավ, որ Տիգրան Առաքելյանը դեռ կալանավորված է։

«Հաշվի առնելով այդ ամենը՝ ՀԱԿ-ը դադարեցնում է իր մասնակցությունը կոալիցիայի հետ բանակցություններին»,- ընդգծեց Զուրաբյանը՝ թվարկելով այս որոշման գլխավոր պատճառները։

«Առաջին պատճառն Առաքելյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելն է, երկրորդը՝ այն, որ ՀԱԿ-ի ձեռնարկած քայլերը երկրում օգոստոսի 9-ի միջադեպից հետո լարվածության թուլացման ուղղությամբ համապատասխան արձագանքի չհանդիպեցին կոալիցիոն իշխանությունների կողմից»,- ասաց համակարգողը։

Նրա խոսքով, քանի որ կոալիցիան մերժեց Առաքելյանի ազատման երաշխիքները, հետևաբար, վերջինս «քաղբանտարկյալ է», և իշխանություններն օգտագործում են այդ փաստը ՀԱԿ-ի վրա ճնշում գործադրելու համար։

«Այն փաստը, որ իշխանություններն այդպես էլ չկարողացան ապահովել կոալիցիա-ՀԱԿ հանդիպումների ուղիղ հեռարձակումը կամ գոնե կեսժամանոց եթեր տրամադրել Հայ ազգային կոնգրեսին յուրաքանչյուր հանդիպումից հետո, ինչպես նաև չվերացրեցին հանրահավաքների անցկացման մասին հասարակայնության իրազեկման արգելքը և հանրահավաքների նախաշեմին մարզերի բնակչության տեղաշարժման սահմանափակումը, նշանակում է մի բան՝ որ կոալիցիոն պատվիրակությունը չունի այն լիազորությունները, որոնց մասին հայտարարում է»,- հայտարարեց Զուրաբյանը։

Նա ավելացրեց, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայատանի բազմաթիվ առողջարանային տների սեփականատերերը լուծարել են օգոստոսի 26-28-ին ՀԱԿ-ի երիտասարդ անդամների ավանդական հավաքների անցկացման համար տարածքների տրամադրման նախնական պայմանավորվածությունները՝ դրանով իսկ տապալելով այդ միջոցառումը։

«Այս ամենը նշանակում է, որ պաշտոնապես շարունակելով բանակցությունները` իշխանությունները շարունակում են առաջ տանել իրենց հին ռազմավարությունը, իսկ քաղբանտարկյալների առկայությունն` ի դեմս Առաքելյանի, անհնար է դարձնում բանակցությունների հետագա շարունակումը»,- հավելեց Զուրաբյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: