480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԿ-ի պատվիրակությունը դադարեցնում է իր մասնակցությունը կոալիցիայի հետ բանակցություններին. Զուրաբյան [Տարբերակ 2]
13:53
26 Օգոստոսի 2011

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) դադարեցնում է Հայաստանի իշխող կոալիցիայի հետ բանակցություններին իր մասնակցությունը, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց ՀԱԿ-ի պատվիրակության համակարգող Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա` ՀԱԿ-ը պատրաստ է վերսկսել բանակցություններն ընդդիմության ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո։

Առաքելյանը կալանավորված է օգոստոսի 9-ին ընդդիմադիրների խմբի և Ոստիկանության ընդհարումից հետո։ Նրան առաջադրվել է մեղադրանք երեք հոդվածներով՝ խուլիգանություն, ոչ վտանգավոր և վտանգավոր բռնություն կիրառելն իշխանության ներկայացուցչի նկատմամբ։

Կոալիցիայի ներկայացուցիչների հետ ընդդիմության հերթական հանդիպումը, որը պետք է տեղի ունենար ուրբաթ առավոտյան, չեղյալ է հայտարարվել ընդդիմության նախաձեռնությամբ:

Կոալիցիոն պատվիրակության անդամ Դավիթ Հարությունյանն իր հերթին այս քայլը համարեց քաղաքական դեմարշ, քանի որ նախորդ հանդիպումների և հաստատված փոխհարաբերությունների տրամաբանությունը նման վարքագիծ չէին ենթադրում: Նրա կարծիքով`այնպիսի տպավորություն է, թե ՀԱԿ-ը քաղաքական կամք չունի երկխոսությունը շարունակելու համար:

Ընդդիմադիր ՀԱԿ-ի և կոալիցիոն ուժերի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Կոնգրեսը կարծում է, որ երկրում քաղաքական և սոցիալ-տնտեսական կրիտիկական իրավիճակ է ստեղծվել և որպես լուծում առաջարկում է հոկտեմբերի կեսերին արտահերթ նախագահական, իսկ անմիջապես դրանից հետո՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

Իշխանությունները բացառում են արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Խորհրդարանական հերթական ընտրությունները Հայաստանում պետք է անցկացվեն 2012 թվականի մայիսին, իսկ նախագահականը՝ 2013 թվականի փոտրվարին։

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:

ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։