478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԿ-ը հրաժարվել է մասնակցել իշխանությունների հետ երկխոսության հերթական փուլին
13:33
26 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն աննպատակահարմար է համարում կոալիցիոն ուժերի հետ երկխոսության այսօրվա փուլին մասնակցելը, լրագրողներին ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը:

Կոալիցիայի ներկայացուցիչների հետ ընդդիմության հերթական հանդիպումը պետք է սկսվեր ուրբաթ տեղական ժամանակով ժամը 10:00-ին:

Միաժամանակ Աբրահամյանը չնշեց հրաժարվելու պատճառները՝ նշելով, որ բոլոր պարզաբանումները կներկայացնի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ավելի ուշ կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

Կոալիցիոն պատվիրակության անդամ Դավիթ Հարությունյանն իր հերթին այս քայլը համարեց քաղաքական դեմարշ, քանի որ նախորդ հանդիպումների և հաստատված փոխհարաբերությունների տրամաբանությունը նման վարքագիծ չէին ենթադրում: «Այնպիսի տպավորություն է, թե ՀԱԿ-ը քաղաքական կամք չունի երկխոսությունը շարունակելու համար», - ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ նման գործողությունները էթիկայի շրջանակներից դուրս են: «Նրանք գոնե պետք է նախօրոք զգուշացնեին մեզ, այլ ոչ թե ուղարկեին մի մարդու, ով որևէ կերպ չհիմնավորեց նման որոշումը», - ասաց Հարությունյանը:

Ընդդիմադիր ՀԱԿ-ի և կոալիցիոն ուժերի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հուլիսի 18-ին:

Իշխանությունների կողմից բանակցություններին մասնակցում է կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը, որը կազմում ներառված են ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան»), Մհեր Շահգելդյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը («ՕԵԿ»):

ՀԱԿ-ի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը գլխավորում է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Պատվիրակության կազմում են նաև ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, Հայ համազգային շարժման վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:

ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ի հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։