480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանում շքեղ համերգ կանցկացվի
15:25
25 Օգոստոսի 2011

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված շքեղ համերգ կկազմակերպվի սեպտեմբերի 21-ին Երևանի  Հանրապետության հրապարակում, հինգշաբթի լրագրողների տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տոնական միջոցառումների նախապատրաստական և կազմակերմական աշխատանքների համակարգող Վիգեն Սարգսյանը:

«Երեկոյան բացառիկ գեղեցկության համերգ է նախատեսված, որի ժամանակ ելույթ կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ազգային ակադեմիական երգչախումբը, նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը, ինչպես նաև «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը», - ասաց Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ երաժիշտները մեկուկես ժամվա ընթացքում կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Կատարումները կուղեկցվեն հրապարակի գլխավոր շենքերի վրա արտապատկերվող պատկերների ցուցադրմամբ, կօգտագործվեն լազերային և լուսային նորագույն էֆեկտները», - ավելացրեց նա:

Սարգսյանը նաև ընդգծեց, որ համերգի եզրափակիչ մասի համար Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գրել է «Երդվում եմ Հայրենիքին» մոնումենտալ ստեղծագործությունը:

Նա տեղեկացրեց, որ տոնական միջոցառումները կմեկնարկեն ժամը 11:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք զինվորական շքերթով, իսկ 13:00-ին Երևանի Սրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի:

Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ տոնական միջոցառումներ, այդ թվում նաև հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ համերգներ կկազմակերպվեն նաև երկրի բոլոր մարզերում:

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ էր քվեարկել:

Երկու օր անց  հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։