480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Նալբանդյանը «Արմենիա» առագաստանավի անձնակազմին ԱԳՆ մեդալ է հանձնել
13:54
25 Օգոստոսի 2011

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց «Արմենիա» առագաստանավի անդամներին շուրջերկրյա նավարկության բարեհաջող ավարտի կապակցությամբ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից։

«Արմենիա» առագաստանավով շուրջերկրյա նավարկությունը «Մեսրոպ Մաշտոց» արշավի շրջանակներում մեկնարկել է  2009 թվականի մայիսի 28-ին Վալենսիայից: և ավարտվել 2011թ. օգոստոսի 11-ին՝ Լիմասոլ կղզում։ Ճանապարհորդության ընթացքում հատուկ երթուղի էր մշակվել, որի շրջանակներում արշավախումբը եղել է բոլոր վայրերում, որտեղ գոնե մեկ հայ է ապրում:

Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց «Արմենիա» առագաստանավի անդամներին իրենց առաքելության բարեհաջող ավարտի կապակցությամբ՝ հավելելով, որ նավարկության ուղեգիծն իրենից ներկայացնում էր սփյուռքահայ գաղթօջախների յուրահատուկ քարտեզը` ոգևորություն պարգևելով արտերկրում ապրող հայրենակիցներին:

«Ձեր դժվար առաքելությունը մեծ նպաստ էր Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբելու սրբազան գործին» – ասաց Էդվարդ Նալբանդյանը: 

Գիտարշավի անդամները ԱԳ նախարարին ներկայացրեցին շուրջերկրյա նավարկության ընթացքը, կիսվեցին տարբեր երկրներում ունեցած հանդիպումների տպավորություններով:

Զորի Բալայանը  «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անունից առանձնակի շնորհակալություն հայտնեց աշխարհի տարբեր երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ցուցաբերած ամենայն աջակցության համար:

«Արմենիան» խարիսխ է գցել հինգ մայրցամաքների նավահանգիստներում՝ անցնելով երեք օվկիանոսներով՝ Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական, այցելելով 23 երկիր և հաղթահարելով 42 հազար մղոն (մոտ 82 հազար կիլոմետր)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: