482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը շնորհավորել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմին շուրջերկրյա նավարկության հաջողության առթիվ
16:54
24 Օգոստոսի 2011

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի շնորհավորել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմին՝ շրջագայության հաջող ավարտի կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը նշել է, որ hետևել է առագաստանավի շրջագայության բոլոր փուլերին: «Ուրախ ենք, որ այն, ինչ ծրագրված էր, ի կատար է ածվել. ունեցել եք բազմաթիվ հանդիպումներ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, այցելել աշխարհի բազմաթիվ երկրներում առկա հայկական պատմական մշակութային օջախներ, ինչը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս վերաիմաստավորել ողջ աշխարհում մեր ժողովրդի կողմից ստեղծված հարուստ պատմական ժառանգությունը»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով` առագաստանավի անձնակազմն իր շրջագայությամբ ընդլայնել է Հայկական աշխարհի աշխարհագրությունը՝ բացահայտելով մոռացված նոր անկյուններ, որտեղ դարեր շարունակ եղել է հայկական կյանք և ոգի:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ շրջագայության մասնակիցները փաստավավերագրական նյութերի տեսքով կամփոփեն իրենց ուղևորության արդյունքները՝ հայ ժողովրդի պատմությունը շուրջերկրյա ճանապարհորդության միջոցով ապագա սերունդներին հաղորդելու համար:

«Արմենիա» առագաստանավով «Մեսրոպ Մաշտոց» գիտարշավի ղեկավար Զորի Բալայանն իր հերթին Տիգրան Սարգսյանին պատմել է նավարկության ընթացքի, իրենց հանդիպած փորձությունների, ինչպես նաև գիտարշավի նվաճումների մասին:

Ըստ գիտարշավի ղեկավարի՝ ճանապարհորդությունը կարևոր նշանակություն է ունեցել, հատկապես, Սփյուռքում հայապահպանությանը նպաստելու, աշխարհում հայկական մշակութային արժեքների հաշվառման և փաստագրման գործում:

«Արմենիա» առագաստանավով շուրջերկրյա նավարկությունը «Մեսրոպ Մաշտոց» արշավի շրջանակներում մեկնարկել է  2009 թվականի մայիսի 28-ին Վալենսիայից: և ավարտվել 2011թ. օգոստոսի 11-ին՝ Լիմասոլ կղզում։ Ճանապարհորդության ընթացքում հատուկ երթուղի էր մշակվել, որի շրջանակներում արշավախումբը եղել է բոլոր վայրերում, որտեղ գոնե մեկ հայ է ապրում:

«Արմենիան» խարիսխ է գցել հինգ մայրցամաքների նավահանգիստներում՝ անցնելով երեք օվկիանոսներով՝ Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական, այցելելով 23 երկիր և հաղթահարելով 42 հազար մղոն (մոտ 82 հազար կիլոմետր)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: