478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազը հուսով է շուտափույթ բացահայտել Երևանում գործող հանցավոր խմբավորումը
15:36
24 Օգոստոսի 2011

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը չորեքշաբթի ասաց լրագրողներին, որ հուսով է շուտափույթ բացահայտել Երևանում գործող հանցավոր խմբավորումը:

2011թ. Երևանի  Մալաթիա-Սեբաստիա և Ավան, Նոր Նորք վարչական շրջաններում 5 ավազակային հարձակում է տեղի ունեցել: Յուրաքանչյուր դեպքով հարուցվել է առանձին քրեական գործ և կատարվում է նախաքննություն:  Քրեական գործերը քննվում են տարբեր քննիչների վարույթում, թեև կատարված հանցագործության ձեռագրերի նմանությունն ակնհայտ է:

Հարձակումները կատարվել են վաղ առավոտյան՝ ժամը 04:30-06:00-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է 4-5, սև հագուստներով, սև դիմակներով և ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր ընդհուպ բռնության գործադրմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Հաշվի առնելով ստացված ապացույցները՝ Հայաստանի գլխավոր դատախազը հրահանգել է հինգ քրեական գործերը միավորել մեկ վարույթում, քննությունը վարել համատեղ՝ հետաքննությունը հանձնարարելով Հայաստանի Ոստիկանության գլխավոր քննչական վարչությանը։

«Ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ խորհրդակցության ընթացքում ես հրահանգեցի մեկ վարույթում միավորել մի քանի գործեր, քանի որ դրանք նույն ձեռագիրն ունեն։ Հաշվի առնելով, որ այդ հանցագործությունները կատարվել են զինված խմբավորման կողմից, հանձնարարեցի վերաորակավորել դրանք «ավազակություն» հոդվածով»,- ասաց Հովսեփյանը։

Նա նշեց նաև Հայաստանում 2011 թվականի առաջին կիսամյակում ավազակային հարձակումների թվի աճ։ Այսպես, եթե 2010 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել էր ավազակության 59 դեպք, ապա 2011 թվականի նույն ժամանակահատվածում՝ 72։

«Սակայն պետք է նշել, որ Հայաստանում հանցավորության վիճակն ընդհանուր առմամբ կայուն է և ավելի լավ է ԱՊՀ երկրների և որոշ եվրոպական պետությունների համեմատ»,- նշեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: