484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստվում է «Ռիո+20» կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովին
14:51
24 Օգոստոսի 2011

ՄԱԿ-ի զարգացման և շրջակա միջավայրի «Ռիո+20» համաժողովի (կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողով) նախապատրաստման ազգային հանձնաժողովի առաջին նիստն է տեղի ունեցել չորեքշաբթի Երևանում։

«Հայաստանը պետք է ոչ միայն աշխատի ազգային զեկույցի վրա, որը ներկայացվելու է գագաթնաժողովին, այլև բարձրացնի երկրի համար արդիական հարցեր և դրանք լուծելու ճանապարհներ առաջարկի՝ «Ռիո+20»-ի կողմից տրամադրվող հնարավորությունների օգտագործմամբ»,- նիստի ընթացքում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ըստ նրա՝ առաջիկա գագաթնաժողովի հիմնական թեմաներից են «Կայուն զարգացման համատեքստում «կանաչ» տնտեսությունը», «Աղքատության վերացումը», «Կայուն զարգացման համար ինստիտուցիոնալ բազան»։

Նախարարը նաև հատուկ ընդգծել է դեռ մինչև գագաթնաժողովի սկիզբը շրջակա միջավայրի պահպանման բոլոր տարածաշրջանային և միջազգային միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության կարևորությունը։

Ինչպես իր հերթին հայտնեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Հայաստանում բնապահպանության, էներգետիկայի, այդ թվում էներգամատակարարման, գյուղատնտեսության, կրթության  բնագավառում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ 2008թ.-ին շրջակա միջավայրի պահպանման երկրորդ ազգային ծրագիրն է ընդունվել։

«Այսօր մենք հավաքվել ենք, որպեսզի փորձենք «Ռիո+20» գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության օրակարգ և միասնական մոտեցում ձևավորել»,- ավելացրել է նա։

2009թ.-ի դեկտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշում ընդունեց բարձր մակարդակով կայուն զարգացման թեմայով ՄԱԿ-ի համաժողով անցկացնել, որը տեղի կունենա 2012թ.-ին Բրազիլիայում։ Կայուն զարգացման համաշխարհային առաջին գագաթնաժողովն անցկացվել է 1992թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում։ Գագաթնաժողովը եզրափակիչ փաստաթուղթ է ընդունել՝ «XXI դարի օրակարգ», ինչպես նաև շրջակա միջավայրի և զարգացման Ռիո-դե-Ժանեյրոյի հռչակագիրը (Ռիո հռչակագիրը), որը պարունակում է էկոլոգիական իրավունքի հիմնական սկզբունքները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»: