484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը հանդիպել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անդամների հետ
13:06
24 Օգոստոսի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում նախագահը գոհունակություն է հայտնել հայապահպանման, մշակութային արժեքների հաշվառման և փաստագրման կարևոր աշխատանքի հաջող ավարտի կապակցությամբ:

Անդրադառնալով նավարկության ընթացքում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ շփումներին՝ Սարգսյանը նշել է, որ աշխարհաշուրջի ընթացքում բոլոր համայնքների ակտիվությունը, շփման ցանկությունը մեկ անգամ ևս փաստում են, որ այդ աշխատանքը, իրոք, անհրաժեշտություն էր։

Գիտարշավի ղեկավար Զորի Բալայանն իր հերթին նախագահ Սերժ Սարգսյանին պատմել է շուրջերկրյա նավարկության ընթացքում իրենց բաժին հասած դժվարությունների և փորձությունների, ինչպես նաև նվաճումների մասին:

Հանդիպման ավարտին գիտարշավի անդամները նախագահին են հանձնել Հայաստանի դրոշը, ինչպես նաև Արցախյան պատերազմում նահատակված անմահ հերոսների մասին գիրքը, որոնք նավարկության ողջ ընթացքում եղել են իրենց հետ:

«Արմենիա» առագաստանավով շուրջերկրյա նավարկությունը «Մեսրոպ Մաշտոց» արշավի շրջանակներում մեկնարկել է  2009 թվականի մայիսի 28-ին Վալենսիայից: Նավարկության ընթացքում հատուկ երթուղի է մշակվել, որի շրջանակներում չի շրջանցվել մոլորակի ոչ մի անկյուն, ուր ապրում է գոնե մեկ հայ։ Առագաստանավը պետք է խարիսխ գցի հինգ մայրցամաքների նավահանգիստներում՝ անցնելով Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով։ —0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։