484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետը խորհուրդ չի տալիս չափազանցնել Թուրքիայի խորհրդարանի օրակարգից հայ-թուրքական արձանագրությունների հանումը
17:00
23 Օգոստոսի 2011
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի խորհրդարանի օրակարգից հայ-թուրքական արձանագրույթունների հանումը պետք չէ չափազանցնել, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

«Թուրքիայի օրենսդիր մարմնի ներքին կանոնակարգի համաձայն՝ փաստաթղթերի օրինագծերն ավտոմատ կերպով հանվում են օրակարգից այն դեպքում, եթե դրանք չեն քննարկվում մեկ գումարման ընթացքում և վարչապետի կամ խորհրդարանի այլ պատգամավորների կողմից կրկին չեն ներկայացվում խորհրդարան»,- ասաց Շաքարյանը` նշելով, որ այդ ամենը կապված է վարչական և բյուրոկրատական հարցերի հետ։

Նրա խոսքով հայ-թուրքական արձանագրությունները եղել են օրակարգից հանված 898 փաստաթղթերից մեկը։

«Հետևաբար, դրա հետևում թուրքական դիվանագիտության գաղտնի ծրագրեր փնտրելն անիրատեսական է»,- ասաց Շաքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա ընդգծեց, որ Անկարան հատուկ որոշում չի ընդունել արձանագրությունների վերաբերյալ։ «Պետք չէ չափազանցնել։ Սա բյուրոկրատական դրվագ է։ Այլ բան է, եթե առաջիկա ամիսների ընթացքում Թուրքիան կրկին չներկայացնի արձանագրությունները խորհրդարան»,- նշեց փորձագետը։ 
 
Թուրքագետը միաժամանակ չբացառեց այն հնարավորությունը, որ Անկարան Թուրքիայի դրական վարկանիշի ստեղծման համար կարող է նորից ընդգրկել արձանագրություններն օրենսդիր մարմնի օրակարգում՝ ևս մեկ տեղեկատվական առիթ ստեղծելով, եթե շահ ունենա։

Մասնավորապես, նրա կարծիքով, թուրքական կողմը կարող է այդ քայլը կապել Աղթամար կղզու (Վանա լիճ) Սուրբ Խաչ հայկական եկեղեցում սեպտեմբերի 11-ին կայանալիք պատարագի հետ կամ գնա այդ քայլին, որպեսզի կասեցնի Երևանի կողմից հոկտեմբերին ստորագրված արձանագրությունների երկամյակի նախաշեմին փաստաթղթերի տակից ստորագրությունների հետ կանչումը։

«Բայց սա չի նշանակում, թե Թուրքիան առաջ ընթանալու կամք ու ցանկություն կունենա։ Սա ընդամենը քայլ կլինի Անկարայի կողմից»,- նշեց Շաքարյանը։

Նա նշեց նաև, որ Անկարայի համար հայ-թուրքական արձանագրությունները կամ հայ-թուրքական հարաբերություններն առաջնահերթ չեն։ «Թուրքիայի համար կան քրդական, սիրիական խնդիրները։ Տարածաշրջանային այս արտաքին քաղաքական խնդիրների լույսի ներքո հայ-թուրքական հարցը մղվեց երկրորդ պլան։ Բացի այդ, Անկարան միշտ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացը հնարավոր է միայն Արցախյան խնդրում արձանագրվելիք առաջընթացի դեպքում, իսկ Թուրքիան առայժմ այդ առաջընթացը չի տեսնում»,- ասաց Շաքարյանը։

Բացի այդ, փորձագետի կարծիքով, եթե Հայաստանը որոշի հետ կանչել ստորագրություններն արձանագրություններից, ապա դա պետք է լավ կշռված քայլ լինի, այլ ոչ թե թուրքական այս կամ այն գործողություններին ուղղված պատասխան։

«Ստորագրությունների հետկանչման հարցը մեր հաղթաթուղթն է, որը կարող ենք օգտագործել այս կամ այն արտաքին քաղաքական իրավիճակում»,- նշեց Շաքարյանը` հավելելով, որ այդ քայլը պետք է շահավետ լինի հայկական կողմի համար։

«Պետք չէ շտապել, ամեն ինչ պետք է հաշվարկել և քննարկել, թե երբ ստորագրությունների հետ կանչելն ավելի շահավետ կլինի։ Պետք է գործել ոչ թե որևէ մեկին ի հակառակ, այլ հանուն մեր շահերի»,- ասաց փորձագետը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։