486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
«Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության մասին ֆիլմ կնկարահանվի և գիրք կհրատարակվի
14:41
23 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի  շրջանակներում «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության մասին ֆիլմ կնկարահանվի և գիրք կհրատարակվի, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց նավարկության ղեկավար, գրող-հրապարակախոս և հասարակական գործիչ Զորի Բալայանը։

Ըստ նրա` ֆիլմի նկարահանման համար կօգտագործվեն երեք օվկիանոսներով առագաստանավի ճանապարհորդության ընթացքում արված տեսանյութերը։

Բալայանն ավելացրեց նաև, որ պատրաստվում է ամփոփել իր ուղևորանոթերը և հրապարակել դրանք։ «Նավարկության ընթացքում տեղի ունեցած բոլոր մանրամասները և հետաքրքիր դեպքերը մանրամասն կգրվեն «Ծովից ծով Հայաստան» իմ գրքի երեք հատորներում»,- ասաց Բալայանը։

 «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի շրջանակներում շուրջերկրյա ճանապարհորդությունը մեկնարկել էր 2009 թ.-ի մայիսի 28-ին Վալենսիայի նավահանգստից: Ճանապարհորդության ընթացքում հատուկ երթուղի է մշակվել, որի շրջանակներում արշավախումբը եղել է բոլոր վայրերում, որտեղ գոնե մեկ հայ է ապրում: «Արմենիան» խարիսխ է գցել հինգ մայրցամաքների նավահանգիստներում, նավարկել է Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերում:

Արի ծովագնացների կարևորագույն նվաճումների թվում Բալայանը նշեց Չիլիի Հորն հրվանդանի վրա հայկական խաչի տեղադրումը՝ ի հիշատակ ամբողջ աշխարհի անմեղ զոհերի։

Հորն հրվանդանը Հրո երկիր արշիպելագի ամենահարավային կղզին է։ 4010 տարիների ընթացքում, պատմաբանների տվյալներով, Հորն հրվանդանում նավաբեկության են ընթարկվել 1000 նավեր, զոհվել է 15 հազար ծովային։

«Դեռևս երեք տարի առաջ ինձ մոտ գաղափար հղացավ ողջ աշխարհի անմեղ զոհերի հիշատակին հայկական խաչ կանգնեցնել և այդ ժամանակ իմացա, որ հայտնի ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովն ուղղափառ խաչ է տեղադրել Հորն հրվանդանում»,- պատմեց Բալայանը։

Ըստ նրա` հայկական խաչը տեղադրվել է Հորն հրվանդանի գագաթին գտնվող փոքրիկ մատուռում։ «Մենք մեծ դժվարությունների հետ բախվեցինք, քանի որ գագաթին հասնելը հեշտ չէր մշտական քամիների և փոթորիկների պատճառով»,- նշեց Բալայանը։

Նա ավելացրեց, որ խաչի պատմությունը նույնպես շատ հետաքրքիր է։ «Մենք խաչը ստացանք Բուենոս Այրեսում ապրող մի հայուհուց, նրան դա հասել էր հորից, ով Արևմտյան Հայաստանի գյուղերից մեկում էր ծնվել»,- ասաց Բալայանը։

Այդ հայուհու հայրը պատմել է, որ նույնատիպ բրոնզե խաչ էլ տեղադրվել է իր հարազատ գյուղի եկեղեցում։ Այն բանից հետո, երբ թուրքերն այրել են գյուղի բնակիչներին և եկեղեցին, խաչը նույնպես կորել է։ Երկար տարիներ անց տղամարդը հայտնաբերել է խաչի նկարը և վարպետներին ճշգրիտ կրկնօրինակ է պատվիրել։

«Այդ մարդու մահից հետո նրա կինն իր դստեր միջոցով փոխանցել է խաչը մեզ, և մենք այն տեղադրել ենք հրվանդանի գագաթին»,- նշեց Բալայանը։

«Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 11-ին՝ Լիմասոլ կղզում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, նրա կիպրոսցի գործընկեր Դեմետրիոս Խրիստոֆիասի, տեղական իշխանությունների և հայկական համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ։

Նավարկության անդամները Երևան ժամանեցին օգոստոսի 19-ին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։