480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում փողոցային առևտրի արգելքը բացասաբար կանդրադառնա ժողովրդագրության վրա. փորձագետ
14:17
23 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի կողմից փողոցային առևտրի արգելումը և կրպակների ապամոնտաժումն ընդհանուր առմամբ ժողովրդագրական իրավիճակի վատացման կհանգեցնի, կարծում է ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը:

Երևանի կենտրոնում արդեն մի քանի օր քաղաքապետարանի որոշմամբ  մանրածախ առևտրի և ծառայությունների կրպակների հարկադիր ապամոնտաժում է սկսվել։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ պայմանագրերի ժամկետներն այլևս չեն երկարացվի, իսկ հողատարածքները կտրամադրվեն միայն թերթի կրպակների համար՝ կենտրոնի հաղորդակցությանը չխանգարելու նպատակով։

«Ինչպես ժողովրդագրության, այնպես էլ միգրացիայի տեսանկյունից փողոցային առևտրի անսպասելի արգեումը և կրպակների փակման պատճառով առաջացած խնդիրները բացասական հետևանքներ կունենան: Իհարկե, հիանալի կլիներ, եթե մեր կյանքի մակարդակը թույլ տար գնալ կրպակների փակման: Սակայն արդյոք համապատասխան պայմաններ կա՞ն, որպեսզի նման քայլերի գնանք»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եգանյանը:

Փորձագետը նշեց, որ նման արգելքը մի կողմից կհանգեցնի նրան, որ երկիրը կլքեն բավականին միջոցներ ունեցող առևտրականները, մյուս կողմից՝ այդ շերտի երիտասարդները չեն կարողանա ամուսնանալ իրենց սոցիալական դրության վատացման պատճառով:

Ապամոնտաժման ենթակա կրպակների սեփականատերերն արդեն մի շարք ակցիաներ են անցկացրել քաղաքապետարանի, կառավարության և նախագահի նստավայրի մոտ:

Անցած շաբաթ նրանք նամակ են ուղղել քաղաքապետարան՝ քաղաքապետարանի Ավագանու  խորհրդի արտահերթ նիստ գումարելու և համապատասխան փաստաթղթերի լիարժեք ձևակերպման և վարձակալության մասին պայմանագրի երկարացման պահանջով:

Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում հաշվառվում է 3395 կրպակ, որոնցից շուրջ 1180-ը չեն գործում։ Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ այս տարի արդեն 912 չգործող կրպակ է ապամոնտաժվել, ևս 266-ը լքվածության պատճառով ենթակա են ապամոնտաժման: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։