478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին ձեռնտու է Ցյուրիխի արձանագրությունների հանումը Թուրքիայի խորհրդարանի օրակարգից
14:02
23 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի միջև 2009 թվականի հոկտեմբերին ստորագրված, այսպես կոչված, Ցյուրիխի արձանագրությունների հանումը թուրքական խորհրդարանի օրակարգից շահավետ է պատոնական Երևանի համար, կարծում է հայ թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Նախօրեին հայկական ԶԼՄ-ները տեղեկացրել են այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունները հանվել են Թուրքիայի օրենսդիր մարմին օրակարգից: Թուրքիայի օրենսդիր մարմնի կանոնակարգի համաձայն՝ փաստաթղթերի օրինագծերն ավտոմատ կերպով հանվում են օրակարգից այն դեպքում, եթե դրանք չեն քննարկվում մեկ գումարման ընթացքում և վարչապետի կամ խորհրդարանի այլ պատգամավորների կողմից կրկին չեն ներկայացվում խորհրդարան:

Դեռևս հայտնի չէ՝ մտադի՞ր է, արդյոք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն արձանագրությունները կրկին ներկայացնել խորհրդարան:

«Սա նույնիսկ ավելի լավ է Հայաստանի համար, քանի որ Թուրքիան այլևս իրավական հիմքեր չունի պնդելու, որ արձանագրությունները դեռ «կենդանի են» և իրենց հերթին են սպասում։ Թուրքիան զրկվեց ևս մեկ հնարավորությունից՝ ցույց տալու աշխարհին, թե նա Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունի»,- երեքշաբթի ասաց Շաքարյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա, իրավիճակը, որ նախկինում գոյություն ուներ դե ֆակտո, ներկայում ամրագրվեց դե յուրե։

Թուրքագետը հայտնեց նաև, որ Հայաստանն անհրաժեշտություն չունի հետ կանչելու իր ստորագրություններն արձանագրությունների տակից։ «Սա խաղաքարտ է, որ կարող է հետագայում օգտագործել մեր դիվանագիտությունը»,- ընդգծեց նա։

Շաքարյանը չբացառեց նաև այն հնարավորությունը, որ թուրքական խորհրդարանը երբևէ կվերադառնա արձանագրությունների վավերացման հարցին, սակայն «միայն արտաքին ճնշման ներքո»։

«Թուրքիան կարող է վերադառնալ այդ հարցին միայն արտաքին հզոր ուժերի ճնշման տակ, իսկ եթե հարցը մնա Թուրքիայի հայեցողությանը, ապա այդ երկիրը դեռ պատրաստ չէ առողջ հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ»,- ավելացրեց նա։

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008 թ.-ի աշնանը: 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման մասին հրամանագիր ստորագրեց՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը: Թուրքիայի խորհրդարանի կողմից փաստաթղթերի վավերացման գործընթացը սառեցված վիճակում է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: