485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը դարձավ էլ ավելի անորոշ, ՀՅԴ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին հետ կանչել ստորագրությունները
13:51
23 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թ.-ի հոկտեմբերին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը դարձավ էլ ավելի անորոշ այն բանից, երբ փաստաթղթերը հանվեցին Թուրքիայի խորհրդարանի օրակարգից:

«Երկիր Մեդիա» հեռուստաալիքը հիշեցնում է, որ Թուրքիայի օրենսդիր մարմնի կանոնակարգի համաձայն՝ փաստաթղթերի օրինագծերն ավտոմատ կերպով հանվում են օրակարգից այն դեպքում, եթե նրանք չեն քննարկվում մեկ գումարման ընթացքում և վարչապետի կամ խորհրդարանի այլ պատգամավորների կողմից կրկին չեն ներկայացվում խորհրդարան:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ նմանատիպ փաստաթղթերի թվում է 513 միջազգային պայմանագիր ու համաձայնագիր և 248 օրինագիծ:

Դեռևս հայտնի չէ՝ մտադի՞ր է, արդյոք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն արձանագրությունները կրկին ներկայացնել խորհրդարան:

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է հետ կանչի փաստաթղթի տակ դրված ստորագրությունները:

«Այս իրավիճակում, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, Հայաստանի համար նվաստացուցիչ է Թուրքիայի կողմից սպասել արձանագրությունների վավերացման: Սա լավագույն առիթն է, որպեսզի Հայաստանի իշխանությունները հետ կանչեն արձանագրությունների տակ դրված իրենց ստորագրությունները», - ասել է Մանոյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին:

Նա կարծում է, որ նոր գործընթացը կարող է սկսվել Թուրքիայում Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման պատրաստ իշխանությունների ձևավորումից հետո:

«Բացառված չէ, որ Թուրքիայի իշխանությունները հարցը կրկին կներառեն օրակարգ, սակայն մենք տեսել ենք, որ դա ամենևին էլ գործընթացի սկիզբ չի նշանակում», - ասել է Մանոյանը:

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008 թ.-ի աշնանը: 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման մասին հրամանագիր ստորագրեց՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը: Թուրքիայի խորհրդարանի կողմից փաստաթղթերի վավերացման գործընթացը սառեցված վիճակում է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։