486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Արթուր Աբրահամը հաջողություն է մաղթել Վիկ Դարչինյանին Մբամբայի դեմ մրցապայքարում
16:46
22 Օգոստոսի 2011

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ողջունում է Վիկ (Վախթանգ) Դարչինյանի` սեպտեմբերի 3-ին նախանշված Վիկ Դարչինյան - Էվանս Մբամբա մրցամարտը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը և նրան մաղթում է հաջողություն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը։

Դարչինյան-Մբամբա մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Դա նման մակարդակի առաջին մարտն է, որ անցկացվում է Հայաստանում։

«Հարգելի Վախթանգ, ողջունում և բարձր եմ գնահատում Հայաստանում մրցամարտ անցկացնելու նախաձեռնությունդ` մաղթելով հաջողություն: Համոզված եմ, որ սեպտեմբերի 3-ին քո վարպետությամբ կփայլես, ինչին, անշուշտ, կնպաստի հայրենի հողի ջերմությունը և մեր հայրենակիցների քաջալերանքը»,- ասվում է Աբրահամի ուղերձում։

Նա նշեց, որ Դարչինյանի հաղթանակները տոն են դառնում ոչ միայն բռնցքամարտի սիրահարների, այլև համայն հայության համար։

35-ամյա Դարչինյանն իր մասնագիտական կարիերայի ընթացքում 40 մենամարտ է անցկացրել՝ ընդամենը երեք պարտությամբ։

29-ամյա Մբամբայի ակտիվում 19 մարտ է, որոնցից միայն մեկն է նրա պարտությամբ ավարտվել։

Սեպտեմբերի 3-ին Երևանում կայանալիք Դարչինյան-Մբամբա գլխավոր մրցապայքարից բացի, տեղի կունենա նաև հայ մարզիկների մասնակցությամբ ևս 4 մարտ՝ Ազատ Հովհաննիսյանի (56 կգ, պրոֆեսիոնալ բռնցքամարտում դեռ միայն մեկ մենամարտ է անցկացրել), ԱՄՆ-ից Գաբրիել Թոլմաջյանի (60կգ, 12 մարտ, 10 հաղթանակ, որոնցից 3-ը` նոկաուտով, 1 պարտություն, 1 ոչ-ոքի), Բելգիայից Հովհաննես Ժամկոչյանի (59 կգ) և Լիտվայից Ագնեսա Բոժայի (53կգ)։ Նրանց հակառակորդների անունները դեռ հայտնի չեն, միայն հայտնի է, որ նրանք Վրաստանից, Եվրոպայի երկրներից, ԱՄՆ-ից և Մեքսիկայից են։

Հայ մարզիկներն արդեն երեք շաբաթ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Ծաղկաձորում։ Ժամկոչյանը և Բոժան դեռ Հայաստան չեն ժամանել։

Բռնցքամարտի երեկոն կսկսվի ժամը 19։00-ին և ուղիղ եթերով չի հեռարձակվելու։

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյանը) ծնունդով Հայաստանից է, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի տակ։ 2005-2009թթ.-ին միջին քաշային կարգում IBF վարկածով  նվաճել է  աշխարհի առաջնության տիտղոսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։