484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը Հայաստանում կհանդիպի «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ
14:40
22 Օգոստոսի 2011

Հայտնի ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը օգոստոսի 25-ին Աղվերանում կհանդիպի «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի մասնակիցների հետ, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի բաժնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը:

Աշխարհի 11 երկրներից ժամանած շուրջ 65 երիտասարդներ կմասնակցեն օգոստոսի 23-27-ը Աղվերանում կայանալիք «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլին:

«Ծրագրի շրջանակներում առաջին անգամ է նման համերգ անցկացվում, և մասնակիցներին հնարավորություն կընձեռվի անձամբ ծանոթանալ Մարթեն Յորգանցի հետ և ունկդրել նրա հայտնի երգերը», - ասաց Մխիթարյանը:

Յորգանցը հայտնի մանկական երգերի հեղինակ է:

Բացի այդ, ծրագրի մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Խոր Վիրապ, Սևանա լիճ, ինչպես նաև կհանդիպեն Հայաստանի զորամասերից մեկի զինծառայողների հետ և կկարողանան իրենց հուզող հարցերն ուղղել ՀՀ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներին:

Մ’խիթարյանի խոսքերով՝ ծրագրի 7-րդ փուլը նախորդներից կտարբերվի նրանով, որ այս փուլին սփյուռքի ներկայացուցիչներից բացի կմասնակցեն նաև Հայաստանի ավելի քան տասը մարզերից ժամանած երեխաներ, որոնց ընտանիքները համաձայնել են ընդունել ծրագրի մասնակիցներին:

«Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի բոլոր բնակիչներին և մարզերի ղեկավարներին, ինչպես նաև Երևանի վարչական համայնքների ղեկավարներին, ովքեր ուրախությամբ համաձայնեցին ընդունել ծրագրի մասնակիցներին», - ասաց Մխիթարյանը:

«Արի տուն» ծրագիրը մշակվել է 2009 թվականին սփյուռքի նախարարության կողմից, ծրագրին մասնակցում են 13-20 տարեկան սփյուռքահայ ներկայացուցիչներ, ովքեր այցելում են Հայաստան՝ պատմական հայրենիքին ավելի մոտ ծանոթանալու համար: 2009 թվականին ծրագրին մասնակցել է 307 մարդ, իսկ 2010-ին նրանց թիվն աճել է մինչև 560-ը: Այս տարվա ծրագրով նախատեսված է 800 հոգու մասնակցություն:

Այս տարի ծրագրին մասնակցում է աշխարհի 12-ի երկրներից, մասնավորապես՝ Չեխիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Բուլղարիայից, Իրանից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքմենստանից, Ռուսաստանից և Վրաստանից ժամանած 105 երիտասարդ:

Այս տարի «Արի տուն» ծրագիրն անցնում է տասը փուլով՝ հունիսի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: