486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին երբևիցե չպետք է մտահոգի հարևան պետությունների քանակական առավելությունը. Օհանյան
14:00
22 Օգոստոսի 2011

Հարևան պետությունների քանակական առավելությունը երբևիցե չպետք է մտահոգի հայկական հասարակությանը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կիրակի «Բազե 2011» համահայկական երիտասարդական հավաքի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Այն, որ մեր հարևաններն ունեն որոշակի քանակական առավելություն, երբևիցե մեզ չպետք է մտահոգի, որովհետև այդ քանակական առավելությունը դեռևս 88-ից հետո և 1992-94թթ. լայնածավալ պատերազմի ժամանակ մենք տեսել ենք և մեր մարտական ոգով, բարոյական, կամային բարձր հատկանիշներով, նաև զինվորականների պատրաստության որակական չափանիշներով կարողացել ենք հակադրել մեր ունակությունները նրանց քանակական առավելություններին ու հաղթանակի հասնել», - մեջբերել են Օհանյանի խոսքերը ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նախարարի խոսքերով՝ հարևանների քանակական առավելություններին այսօր Հայաստանը հակադրում է հայկական ԶՈւ-ի մարտունակության աստիճանը: «Միայն ու միայն մարտունակությամբ կարող ենք ապահովել գերազանցությունը մեր հարևանների բանակների նկատմամբ», - ավելացրել է նա:

Նախարարը նաև նշել է, որ այսօր զինված ուժերի առջև խնդիր է դրված գերազանցության հասնել ոչ թե «բավարար» կամ «լավ», այլ միմիայն գերազանց ծառայությամբ։

Հանդիպման ընթացքում նա նաև ներկայացրել է զինված ուժերում տարվող աշխատանքները։ Մասնավորապես իրականացվել է պաշտպանական ռազմավարական վերանայում, կազմվել են զինված ուժերի զարգացման պլան, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլաններ:

«Բազե» հավաքի առաջին փուլն անցկացվել է Բյուրականում հուլիսի 22-31-ը, որին մասնակցում էին ՀՀ մարզերի և մայրաքաղաքի վարչական շրջանների 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ։ Ճամբարականները Բյուրականում ապրում էին վրանային պայմաններում, մասնակցում էին մարզամշակութային միջոցառումների և արշավների:

Հավաքի երկրորդ՝ եզրափակիչ փուլին, որն անցկացվում է օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում, մասնակցում է ավելի քան 350 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից, որոնք բաժանվել են 42 ջոկատների:

Հավաքի մասնակիցների թվում են Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ուսանողներ, բազմաթիվ քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Գևորգյանի հոգևոր ճեմարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչներ, հաշմանդամներ:

Ավանդաբար «Բազեի» հավաքների մասնակիցներին բաժանում են երեք մասի՝ «Կարմիր», «Կապույտ» և «Ծիրանագույն», որոնք խորհրդանշում են հայկական եռագույնը։ Նրանք մրցում են միմյանց հետ տարբեր մարզաձևերում, արվեստի, ինչպես նաև ինտելեկտուալ խաղերի բնագավառում:

Բազե» համահայկական երիտասարդական փառատոնը կավարտվի օգոստոսի 24-ին Հանրապետության հրապարակում կայանալիք բացօթյա գալա համերգով՝ երկու փուլերի բոլոր մասնակիցների մասնակցությամբ։ Համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի երգերը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։ Կհանձնվեն «Բազե» համահայկական երիտասարդական փառատոնի հաղթողների մրցանակները:

«Բազե» փառատոնն անցկացվում է Հայաստանում 2002 թվականից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: